486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունների և ընդդիմության միջև, ըստ էության, երկխոսություն չկա. փորձագետ
14:10
03 Մայիսի 2011

Հայաստանի իշխանությունների և արմատական ընդդիմության միջև, ըստ էության, ոչ մի երկխոսություն չկա, միայն փոխշահավետ խաղ կա, կարծում է վերլուծաբան Արմեն Աղայանը:
«Մի շարք համաձայնեցված քայլերը դեռ երկխոսություն չեն համարվում: Հանրությանը հուզող կարևոր հարցերի շուրջ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն չի կարող լինել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի  (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքին հայտարարեց, որ իշխանություններն, ըստ էության, կատարում են ընդդիմության հիմնական պահանջները, և «երկխոսության դուռը եթե լիովին բաց չէ, ապա առնվազն կիսաբաց է»:

Ըստ Աղայանի, հավանաբար երկու կողմերի միջև ինչ-որ պայմանավորվածություն կա, և նրանցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի: «Լևոն Տեր-Պետրոսյանը չի ձգտում իշխանության, այլապես նա իրենից չէր հեռացնի մյուս ընդդիմադիր ուժերին: Այժմ նրա գլխավոր խնդիրն է պատվով դուրս գալ քաղաքական գործընթացներին, որոնց մեջ մտել է: Նրան անհրաժեշտ է մի քանի նպատակների հասնել, դրանք որպես իր մեծ նվաճում ներկայացնել հանրությանը և հեռանալ»,- ասաց փորձագետը:

Ինչպես կարծում է Աղայանը, ՀԱԿ-ի հիմնական նպատակներից է անցնել խորհրդարանի հաջորդ գումարմանը, հասնել բոլոր «քաղբանտարկյալների» ազատմանը (2008թ.-ի մարտի անկարգությունների գործով կալանավորված անձանց):

Իշխանությունների մտադրությունների մասին խոսելիս՝ Աղայանը մատնանշեց հանրության աչքերում ընդդիմությանը վարկաբեկելու ձգտումը:

Ըստ նրա կանխատեսումների, 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ն անմիջապես խորհրդարանում կհայտնվի, իսկ ահա մյուս ընդդիմադիր կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և «Ժառանգություն» կուսակցության հնարավորությունները նվազագույն են:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: