484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն աշխատում է նորմալ ռեժիմով
10:39
03 Մայիսի 2011

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը նորմալ ռեժիմով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանում ամերիկյան դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։

Պակիստանում «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման կապակցությամբ մի շարք երկրներում ամերիկյան դեսպանատներում պահպանության խստացման միջոցներ են կիրառվել՝ անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով։

«Պակիստանում հակաահաբեկչական վերջին օպերացիայի իրականացումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն արտերկրում ճանապարհորդող իր քաղաքացիներին իրազեկել է հակաամերիկյան բռնության բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց Ջահուկյանը։

Նա նշեց, որ Պետքարտուղարությունը կանոնավոր կերպով գնահատում և վերանայում է արտերկրում գտնվող իր դեսպանատների անվտանգության ապահովման միջոցառումները՝ ելնելով համաշխարհային, տարածաշրջանային և տեղական գործընթացներից, և համապատասխան միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ կառավարության հաստատությունների անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը նաև տեղեկատվական նյութեր է տարածում ամերիկացի քաղաքացիների համար՝ իրազեկելով նրանց արտասահմանյան պետություններում ստեղծված այն իրավիճակների մասին, որոնք կարող են ազդել նրանց անվտանգության վրա։

«Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարն Ուսամա բեն Լադենը սպանվել է ամերիկյան բանակի հատուկ նշանակության ծառայության կողմից Պակիստանում՝ Իսլամաբադի մոտակայքում գտնվող տներից մեկում: Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հաղորդել է, որ արտոնել է օպերացիան դեռ մեկ շաբաթ առաջ, և պակիստանյան իշխանություններն իրազեկված են եղել դրա անցկացման մասին: Ահաբեկչի մարմինը, ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, արդեն իջեցվել է ծով:

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտասահմանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են ժամանակավորապես փակվել՝ բեն Լադենի սպանությանն ի պատասխան հակաամերիկյան ելույթների սպառնալիքների կապակցությամբ։ Բարձր ռիսկի վայրերում ամերիկյան դեսպանությունների աշխատանքը հնարավորին չափ կշարունակվի՝ կախված անվտանգության ոլորտում տիրող իրավիճակից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։