484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական բարեկամության ապամոնտաժված հուշարձանը երկկողմ հարաբերությունների վիճակն է խորհրդանշում. թուրքագետ
15:58
02 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական Կարսում ապամոնտաժված «Մարդկության հուշարձանը» (ավելի վաղ «Հայ-թուրքական հաշտության և բարեկամության հուշարձան») խորհրդանշում է հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
 
Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ օրերս Կարսում գտնվելով՝ Էրդողանը հայ-թուրքական բարեկամության հուշարձանը «այլանդակ», տարօրինակ և հրեշավոր հուշարձան է անվանել։ Նա նաև կոչ է արել տեղի իշխանության  ղեկավարին հանել հուշարձանը մինչև իր մյուս այցը։ Էրդողանն իր պահանջները հիմնավորել է գեղագիտական նկատառումներով։

«Այդ հուշարձանի ապամոնտաժումով թուրքական իշխանություններն, ըստ էության, ապամոնտաժել են այն հենարանը, որի վրա հետագայում կկարողանային հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունները»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Ըստ թուրքագետի, հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը թելադրվել է ոչ թե գեղագիտական, այլ քաղաքական նկատառումներով։

«Մոտավորապես մեկ ամսից Թուրքիայում նախատեսված են խորհրդարանական ընտրությունները, և բնականաբար, հուշարձանի հանումը Էրդողանի կառավարության քաղաքական ժեստն է, որն ուղղված է նրան, որ իր կողմը գրավի Կարսում բնակվող ադրբեջանցիներին և օգտվի երկրի ազգայնականության բաղկացուցչի աջակցությունից։
Միաժամանակ Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես պետք չէ սպասել, որ կրքերը կհանդարտվեն և ինչ-որ առաջընթացներ կլինեն հայ-թուրքական կարգավորման գործընթացում, քանի որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին անմիջապես կհետևեն նախագահական ընտրությունները։

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հայկական կողմը բազմիցս ապացուցել է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի հանդեպ թուրքական կողմի կառուցողականության բացակայությունը։
 «Սակայն այդ իրավիճակում Հայաստանը՝ նախագահի կողմից ղեկավարած արդյունավետ արտաքին քաղաքականության արդյունքում, ապացուցեց, որ ի տարբերություն Թուրքիայի, հուսալի գործընկեր է։ Արդյունքում, Թուրքիայի միջազգային վարկանշին լուրջ հարված է հասցվել, իսկ հայկական կողմի ձայնն առավել լսելի և կշռելի է դարձել»,- ասաց Ավագյանը։

Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ իր հերթին ընդգծեց, որ հուշարձանի ապամոնտաժումը սպասելի էր և ոչ ոքի չզարմացրեց։

«Իհարկե, հուշարձանն ինչ-որ յուրահատուկ գեղագիտական նվաճումներ չի ունեցել, բայց եթե նույնիսկ այն Միքելանջելոյի ստեղծագործությունը լիներ, միևնույն է, այն կքանդեին»,- ավելացրեց նա։
Հայ-թուրքական բարեկամության հուշարձանը կառուցվել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլու նախաձեռնությամբ՝ 2008թ.-ին։ 30 մետր բարձրությամբ հուշարձանը դեպի միմյանց ձգտող երկու ֆիգուր է: Այն կանգնեցված է Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։