485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայ կոմունիստները մայիսի 1-ին երթ և հանրահավաք կանցկացնեն Երևանում
12:58
30 Ապրիլի 2011

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, Երևանում երթ և հանրահավաք կանցկացնի,  շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Մայիսի 1-ին առավոտյան ժամը 11:00-ին մեր համախոհները կսկսեն հավաքվել Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, և մոտավորապես կեսօրին հանդիսավոր քայլերգի հնչյունների ներքո մենք կսկսենք մեր երթը Մաշտոցի պողոտայով դեպի Ստեփան Շահումյանի արձանը, որտեղ և կանցնի հանրահավաքը», - ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ հանրահավաքը, որին կմասնակցեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության գրեթե բոլոր մարզերի կոմունիստները, նվիրված կլինի ինչպես մայիսի 1-ին, այնպես էլ երկրի գլխավոր սոցիալական խնդիրների հրապարակմանը:

«Մայիսի 1-ը պատմական կտրվածքում ոչ միայն տոնական օր էր, այլև մի օր էր, երբ մարդիկ խոսում էին իրենց ձեռքբերումների, պահանջների, խնդիրների մասին», – ավելացրեց նա:

Մայիսի 1-ը լայնորեն նշվել է ԽՍՀՄ-ում որպես Բոլոր երկրների աշխատավորների համերաշխության միջազգային օր: Ժամանակի ընթացքում տոնը կորցրեց իր քաղաքական բնույթը, սակայն մինչ օրս նախկին ԽՍՀՄ երկրների կոմունիստներն ամեն տարի մայիսի 1-ին հանրահավաքներ և ցույցեր են կազմակերպում: 1992 թ.-ի Ռուսաստանում մայիսի 1-ը վերանվանվել է Գարնան և աշխատանքի տոնի:

1886թ.-ի մայիսի 1-ին Չիկագոյի աշխատավորները գործադուլ և ցույց էին կազմակերպել՝ ութժամյա աշխատանքային օր պահանջելով: Ակցիան ավարտվեց ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Երեք տարի անց Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը մայիսի 1-ը հռչակեց Աշխարհի աշխատավորների համերաշխության օր և առաջարկեց ամեն տարի նշել այն ցույցերով՝ սոցիալական պահանջների հրապարակման նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։