481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահայերը հորդորում են վրացական իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:12
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը և Վրաստանի հայկական համայնքի կազմակերպություններն ապրիլի 27-ին գրավոր դիմել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և խորհրդարան՝ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման և պախարակման խնդրանքով, ուրբաթ հաղորդում է Վրաստանի ՀԱԵ Թեմի մամուլի ծառայությունը:

«Մարդկության դեմ տվյալ հանցագործության ճանաչմամբ և պախարակմամբ Վրաստանն իր ներդրումը կկատարի ապագայում նման գործերը կանխելու առաքելության հարցում, ինչը կարևոր է մարդկության ներդաշնակ զարգացման համար»,- ասվում է նամակում:

Նաև նշվել է, որ չնայած թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի վրա դրված տաբուին, թուրքերի որոշ մասը բացահայտորեն ճանաչում և պախարակում է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հանդեպ ցեղասպանություն իրականացման փաստը:

«Մենք հավատում ենք, որ չնայած մի շարք հանգամանքների, Վրաստանը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և պախարակումով կապացուցի, որ ճշմարտության և արդարության կողմնակից է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: