482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մարդահամարի է պատրաստվում
17:49
29 Ապրիլի 2011

Հոկտեմբերին մարդահամարի անցկացման նախապատրաստական ակտիվ աշխատանք է տարվում Հայաստանում։ Արդեն հավանության են արժանացել կանոնակարգող փաստաթղթերի մեծամասնությունը, միջոցների որոնման փուլն է։

Երկրի համար կարևորագույն միջոցառման հետ կապված հարցեր են քննարկվել ուրբաթ օրը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ անցկացված մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տեղեկատվություն ներկայացվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Մասնավորապես, նշվել է, որ մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթների կանոնակարգման ու իրականացման համար անհրաժեշտ 66 փաստաթղթերից 46-ն արդեն իսկ հաստատվել են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի (ՎՊԽ) որոշումներով։ 
Այդ փաստաթղթերը հրապարակվել և հասանելի են ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք-էջի` «Մարդահամար-2011» բաժնում:
Մարդահամարի ծրագրի (հարցաշարի)` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո, մյուս փաստաթղթերը ևս կհաստատվեն ՀՀ ՎՊԽ կողմից:

Մասնակիցներն անդրադարձել են նաև համայնքներում հասցեների ճշգրտման խնդրին` հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի արդյունավետ իրականացման տեսանկյունից:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալներով` 2010թ. դեկտեմբերի 24-ից մինչև այս տարվա ապրիլի 24-ը ճշգրտվել է 12 հազ. 118 քաղաքացու հասցե: Փոխվարչապետը նշել է, որ գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը, որպեսզի բուն մարդահամարի նախաշեմին նոր փոփոխություններ չլինեն:

Մանրամասն քննարկվել է նաև մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը կազմվել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականների համաձայն, ներկայացվել շահագրգիռ պետական մարմիններին ու ոչ կառավարական հաստատություններին և փորձարկվել 2010թ. հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի ընթացքում: Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը և Ազգային վիճակագրական ծառայությանն առաջարկվել է այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Նիստում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական, այդ թվում` մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պետբյուջեից հատկացումները 21 տոկոսի փոխարեն կկազմեն ընդհանուր գումարի (6,7մլն դոլար) 25 տոկոսը:

Արմեն Գևորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը:

Նա կարևորել է անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը, որի վերաբերյալ կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը:

Արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվել է հարցը պահել օրակարգում` աշխատելով հատկապես Եվրամիության, ԵՄ անդամ-երկրների, ԱՄՆ-ի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: