478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է լեզու գտնել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից. փորձագետ
15:47
29 Ապրիլի 2011

Հայաստանը կարող է ընդհանուր լեզու գտնել Մերձավոր Արևելքի երկրների հետ անկախ նրանից, թե ինչպես կզարգանա աշխարհաքաղաքական իրավիճակն այդ երկրներում, կարծում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Հայաստանն այդ երկրների հետ շփման բազմադարյա փորձ ունի և, կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ նախագիծ կհաղթի Մերձավոր Արևելքում, մենք կկարողանանք նրանց հետ լեզու գտնել»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, ներկայում Մերձավոր Արևելքում երեք նախագծերի պատերազմ է ընթանում։ «Առաջին նախագիծը «Մեծ Մերձավոր Արևելքն» է», որը մշակված է ամերիկացի և հրեա գիտնականների կողմից և ուղղված է Մերձավոր Արևելքում դեմոկրատական հեղափոխությանը, ինչի հետևանքով այդ տարածաշրջանը կգնա զարգացման արևմտյան ուղիով»,- ասաց նա։

Գիտնականի խոսքով, երկրորդ նախագիծն «Իսլամական նախագիծն» է, որի նպատակն է գերիշխող դարձնել իսլամը մահմեդական բոլոր երկրների քաղաքական և հասարակական կյանքում։

«Երրորդ և Հայաստանի համար առավել վտանգավորը Թուրքական նախագիծն է, կամ նեոօսմանիզմի նախագիծը, որի հեղինակը Թուրքիայի արտաքին գործերի գործող նախարար Դավութօղլուն է։ Այդ նախագծի նպատակն է Օսմանյան կայսրության վերականգնումը նոր ձևաչափով»,- ավելացրեց նա։

Միաժամանակ, Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքական նախագծի հաղթանակի հավանականությունը փոքր է, քանի որ «չկա մի այնպիսի երկիր, որը, նախկինում եղած լինելով Օսմանյան կայսրության կազմում, ցանկանար կրկին ընդգրկվել այդ կազմում»։

«Թուրքիայում քաջ գիտակցում են, որ նեոօսմանիզմի նախագիծը ժամանակակից աշխարհում գոյության որևէ հնարավորություն չունի, պարզապես այն օգտագործում են աշխարհաքաղաքական որոշ նպատակների համար»,- նշեց գիտնականը։

Փորձագետը կարծում է, որ բոլոր զարգացումները Մերձավոր Արևելքում տեղի ունեցան այն պատճառով, որ այսօր աշխարհը մուտք է գործում նոր փուլ, որը կարելի է համեմատել 18-րդ դարի վերջի Ֆրանսիական հեղափոխության ժամանակահատվածի հետ։

«Վիրտուալ աշխարհը (Ինտերնետ) այսօր արդեն մեծ ազդեցություն ունի իրական աշխարհի վրա, մասնավորապես, քաղաքական և հասարակական կյանքի վրա»,- ավելացրեց Սաֆրաստյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: