487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը կշարունակվի վաղվա հանրահավաքում. ընդդիմադիր կուսակցության առաջնորդ
17:44
27 Ապրիլի 2011

Հայկական իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը կշարունակվի վաղվա հանրահավաքում, կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը ծրագրված է հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ վերջին երեք տարիների ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ և 200-ը վիրավորվեցին, Հայ ազգային կոնգրեսին թույլ տվեցին ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության Հրապարակում։

«Ընդդիմության որոշակի պահանջներն արդեն կատարվել են, արդեն երկխոսություն է սկսվել, և ես կարծում եմ, որ այն կշարունակվի»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Կարապետյանը։

Երևանյան հանրահավաքներում ընդդիմության կողմից հնչող գլխավոր պահանջներն են բոլոր «քաղբանտարկյալների» ազատ արձակումը, Ազատության Հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնումը, հայկական իշխանությունների պաշտոնական հավաստիացումը 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների արդյունքում սպանության բոլոր դեպքերի բացահայտման մտադրության վերաբերյալ։
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի խոսքով՝ հարցն այն է, թե ինչի կհանգեցնի երկխոսությունն իշխանությունների և ընդդիմության միջև։ «Եթե այն հանգեցնի իշխանության տրոհմանը, ես կարծում եմ, դա շատ վատ է ժողովրդի համար»,- ընդգծեց նա։

Կարապետյանը չի կարծում, թե հետագայում հնարավոր է որևէ միավորում կամ միություն իշխանությունների և ընդդիմության միջև։ «Սակայն, կարծում եմ, որ ՀԱԿ-ի ներսում որոշակի հակասություններ կան այդ առումով»,- ասաց նա։

Միաժամանակ, մեկնաբանելով մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության հարցը, Կարապետյանը նշեց, որ դրա վերսկսումը պայմանավորված է մի շարք պայմաններով և ընդդիմության պահանջների պատասխան չէ միայն։
Վերջին ժամանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հանդես է եկել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների ակտիվացման անհրաժեշտության հայտարարություններով, ինչպես նաև հորդորել է իրավապահ մարմիններին ակտիվանալ 2008 թվականի մարտի 1- հանգամանքների բացահայտման գործում։ 

«Դեր է խաղացել, առաջին հերթին, միջազգային հանրության ճնշումը մարտի 1-ի իրադարձությունների մեղավորների բացահայտման հարցում։ Երկրորդ, մոտեցող ընտրությունների լույսի ներքո մարտի մեկը կարող է լուրջ քննարկումների թեմա դառնալ, և երկրի իշխանությունները դա քաջ գիտակցում են»,- ընդգծեց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն իր հերթին ասաց, որ ՀԱԿ-ի բարձրացրած հարցերը ոչ թե պահանջներ է համարում, այլ՝ երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ առկա մտահոգության արտահայտում։

«Իշխանությունները, ըստ էության, կիսում են այդ մտահոգությունը և քայլեր են ձեռնարկում իրավիճակի բարելավման համար»,- նշեց նա։

Մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հնարավոր է՝ երկխոսություն սկսի ՀՀ իշխանությունների հետ, եթե բոլոր «քաղբանտարկյալներն» ազատ արձակվեն, վերականգնվի Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքը և ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեն 2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների հետևանքով սպանությունների բոլոր դեպքերի բացահայտման մտադրության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։