486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը կլինի հօգուտ հասարակության. օմբուդսմեն
15:04
26 Ապրիլի 2011

Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը կլինի հօգուտ հասարակության, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենի կայքում հրապարակված հայտարարության մեջ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս իշխող կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի միջև միջնորդի դեր կատարելու առաջարկով ու տեղեկացնում է, որ մտադիր է երկու կողմերին միջնորդության մասին գրավոր առաջարկ ուղղել:

Նրա կարծիքով՝ հասարակության զարգացման և պետության հզորացման համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն: Օմբուդսմենը նաև ավելացրել է, որ միջնորդ լինելու իրավունք նրան տրամադրում է ՀՀ Սահմանադրությունը:

«Իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը կլինի մեր հասարակության հաղթանակը, և ես, որպես օմբուդսմեն, պատրաստ եմ միջնորդի դեր ստանձնել այդ երկխոսությունում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքերով՝ երկու կողմերն էլ արձագանքել են այս նախաձեռնությանը, սակայն ոչ բավականին պատրաստակամորեն:

«Չեմ կարծում, որ երկխոսության հնարավորությունները սպառվել են: Հարկավոր է սկսել փոքր բանից և նստել բանակցությունների սեղանի շուրջ, սա արդեն մեծ հաղթանակ կլինի», - ընդգծեց նա:

Օմբուդսմենը նաև նշեց, որ ունի միջնորդություն իրականացնելու բոլոր օրինական լիազորությունները:«Երբ իրավական ռեսուրսը սպառվում է, հարկավոր է քաղաքական հարթություն տեղափոխվել», - ասաց նա:
Անդրեասյանի խոսքերով՝ եթե կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա կկարողանան քննարկել ամենատարբեր թեմաներ: Օմբուդսմենը նաև չբացառեց, որ կքննարկվի նաև 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ազատազրկման մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցը:

«Որպես միջնորդ՝ ես գնահատականներում պետք է լինեմ օբյեկտիվ և զգույշ: Կարող եմ միայն ասել, որ եթե երկրում կան մարդիկ, ովքեր գտնվում են ազատազրկման մեջ և իրենց համարում են քաղաքական բանտարկյալներ, ապա դա արդեն բացասական երևույթ է», - ընդգծեց նա:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 200 ավելի քաղաքացի։ Որոշ տվյալների համաձայն՝ մարտի 1-ի գործով ազատազրկման մեջ է գտնվում շուրջ տասը մարդ:

Մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հնարավոր է՝ երկխոսություն սկսի ՀՀ իշխանությունների հետ, եթե բոլոր «քաղբանտարկյալներն» ազատ արձակվեն, վերականգնվի Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքը և ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեն 2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների հետևանքով սպանությունների բոլոր դեպքերի բացահայտման մտադրության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: