478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայերն իրենց ներդրում են ունեցել Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման գործում. ՀՀ նախագահ
13:53
26 Ապրիլի 2011

Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ իրենց ներդրումն են բերել Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման գործողությանը, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին ուղղված ուղերձում:

«Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռևս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարևանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի և իրենց ներդրումը բերելով վթարի հետևանքների վերացման գործողությանը»,- ասվում է ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են փոխանցել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Ուկրաինայի ժողովրդին եղբայրական օգնության ձեռք մեկնեցին այդ ծանր օրերին և չվերադարձան աղետի հետևանքների դեմ պայքարի դաշտից: Մենք նաև գլուխ ենք խոնարհում նրանց առջև, ովքեր վերապրեցին այդ դաժան մարտը և, չնայած իրենց առողջությանը պատճառված լուրջ վնասներին, այսօր էլ շարունակում են ապացուցել հայ մարդու ապրելու անսահման կամքն ու կենսունակությունը»,- ընդգծվում է ուղերձում:

ՀՀ նախագահը նշում է, որ Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի միջոցառումներն ապացուցում են, որ հայ ժողովուրդը չի մոռանում և գնահատում է սխրանք գործած իր բոլոր զավակներին` հնարավորությունների չափով սատարելով նրանց բուժմանն ու վերականգնմանը:

«Մաղթում եմ ձեզ առողջություն և երկար տարիների կյանք»,- եզրափակում է ՀՀ նախագահը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։