486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկահայերն ակնկալում են, որ Օբաման կկատարի Ցեղասպանության հարցում իր տված խոստումները
15:37
22 Ապրիլի 2011

Ամերիկահայերն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի կկատարի 2008 թ.-ի նախընտրական արշավի ընթացքում տված իր խոստումն ու «ցեղասպանություն» կորակի 1915 թ.-ին տեղի ունեցած հայերի ջարդը:

ԱՄՆ նախագահներն ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ելույթ են ունենում հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձով: Օբաման 2009 և 2010 թվականներին չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ դրա փոխարեն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, հենց այսպես են Հայաստանում անվանում 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը։ 

«Հայկական համայնքը կոչ կանի նախագահին կատարել խոստումը, որը նա տվել է նախընտրական արշավի ժամանակ», - նշվում է Ամերկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի հաղորդագրության մեջ:

Օբաման կայցելի Կալիֆոռնիա ապրիլի 24-ի նախօեին, երբ Լոս-Անջելեսում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա, որի մասնակիցները մտադիր են առաջարկել Օբամային այցելել Մոնտեբելլոյից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող «Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների զոհերի հուշահամալիր» (Armenian Genocide Martyr’s Memorial):

«Այստեղ՝ Կալիֆոռնիայում, որտեղ բնակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց միլիոնավոր ժառանգներ, Օբաման կարող է այս ուղղությամբ ուժեղ քայլ կատարել՝ այցելելով Մոնտեբելլոյի մոտակայքում գտնվող հուշահամալիրը», - ասել է ANCA-ի Արևմտյան տարածաշրջանի գծով նախագահ Էնդրյու Կզիրյանը (Andrew Kzirian):

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: