482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի դատարանների կողմից օրենքների միատեսակ կիրառությունը. ՀՀ նախագահ
10:13
21 Ապրիլի 2011

Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է հանդիսանա հատկապես դատարանների կողմից օրենքների միատեսակ մեկնաբանությունը և կիրառությունը, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շուրջ խորհրդակցության ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 «Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում օրենսդրության կիրառման պրակտիկան խիստ հակասական է: Ես չեմ ասում, որ սա վերջին մեկ տարում կամ մի քանի ամիսներին է սկսվել: Այս արատը, ընդհանրապես, միշտ եղել է: Բայց դրա դեմ մենք պետք է շատ լրջորեն պայքարենք, հատկապես ընդունված փոփոխություններից հետո», - նախագահի խոսքը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը նշել է, որ այսօր անհրաժեշտ է  այդ պրակտիկան ներդնել բոլոր ատյանի դատարաններում:

«Մեր իրականության մեջ, ցավոք, այդպիսի որոշումների կայացումն արտառոց երևույթ չէ: Պետք է հասկանանք, թե պատճառը որն է, որ այս մի դատավճիռը կամ որոշումը շեղվել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ շեղումներ են լինում, բնականաբար, այդ երևույթը երբեք չի կարող նպաստել հենց նույն դատարանների կամ այլ մարմինների հեղինակության բարձրացմանը», -ասել է նա:

Այդ կապակցությամբ պետության ղեկավարն ընդգծել է, որ  նպատակներից մեկն իրավապահ մարմինների բարձր հեղինակություն ապահովելն է: 

«Բարձր հեղինակություն` նշանակում է հանրության կողմից ձեր կայացրած որոշումների ընկալում: Կարծում եմ, որ այս առումով, խնդիրը միայն անկատար օրենսդրության մեջ չէ: Այն, ինչ նկատել ենք, նախ պետք է արագ փոփոխենք, բերենք ճիշտ ձևի»,-ընդգծել է նախագահը:

Նա նաև նշել է առկա սուբյեկտիվ գործոնների, միջգերատեսչական այնպիսի փոխհարաբերությունների մասին, որոնք հնարավոր են դարձնում այդպիսի երևույթների առկայությունը:

Խորհրդակցության ընթացքում Սարգսյանը նշել է, որ չնայած դատաիրավական բարեփոխումների ընթացքում արձանագրվել են ձեռքբերումներ և անցած ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, այնուամենայնիվ, այդ համակարգի արդյունավետության ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծված:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գևորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։