+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շնորհակալ է սկանդինավյան ժողովրդին հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնելու համար. ԱԳՆ
15:54
20 Ապրիլի 2011

Հայաստանը շնորհակալ է սկանդինավյան ժողովրդին 1915թ.-ի հայոց ցեղասպանության ժամանակ տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար, «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովն անցկացվում է Երևանում ապրիլի 20-21-ը։ Գիտաժողովի նպատակն է վերականգնել Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության առանցքային մոռացված և բաց թողնված դրվագները և քննարկել դրանք ընդհանուր պատմության համատեքստում։

«Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը վկայում է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն երկրների և ժողովուրդների ջանքերը, որոնք դժվար պահին օգնության ձեռք մեկնեցին 1915թ.-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում տուժածներին»,-ասաց նա:

Ըստ Կիրակոսյանի, Օսմանյան Թուրքիայում իրագործված հանցագործությունների վերաբերյալ շվեդների, դանիացիների և նորվեգացիների վկայությունները շատ կարևոր դեր խաղացին ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկանդինավյան երկրները չեզոք դիրք էին զբաղեցնում, և նրանց ոչ ոք չի կարող մեղադրել կողմնակալության մեջ»,- հայտնեց նա:
Փոխնախարարը նաև հատուկ նշեց քսաներորդ դարասկզբին հայ փախստականների օգնության գործում Ֆրիտյոֆ Նանսենի ունեցած ներդրումը:

«Նանսենի և հայ ժողովրդին ցուցաբերած նրա անգնահատելի օգնության մասին հիշողությունը պահպանում են Հայաստանում և սփյուռքում: Կարելի է ասել, որ նա ողջ հայության համար Նորվեգիայի յուրօրինակ խորհրդանիշ է դարձել»,- ասաց նա:

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերին՝ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի առթիվ ստեղծված հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների շրջանակներում, Հայաստան կայցելի Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Սթյորեն:

Նա նաև ընդգծեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերից մեկն է մնում: «Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար շատ կարևոր է հասնել դրա ճանաչմանն ու այդ հանցագործության դատապարտմանը, որպեսզի ապագայում կանխի դրա կրկնությունը»,-ասաց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: