477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցները համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել
13:57
19 Ապրիլի 2011

Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի մասնակիցները երեքշաբթի Երևանում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ներկայությամբ համագործակցության ինը համաձայնագիր են ստորագրել:

Նրանց թվում են միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մի շարք համաձայնագրեր ՀՀ կառավարության, Չելյաբինսկի մարզի կառավարության և Կրասնոդարի երկրամասի վարչակազմի, ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի կառավարության և ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի միջև:

ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև համատեղ գործողությունների 2012-2013 թթ.-ի ծրագիր է ստորագրվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի իրագործման ուղղությամբ:
«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը ու ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցման նախագծի վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

Գլոբալ դիտարկման միջազգային աէրոտիեզերական համակարգի (МАКСМ) նախագծի գլխավոր տնօրեն Վալերի Մինշիկովը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը МАКСМ նախագծի իրականացման միջազգային հանրային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ-ի միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

ՀՀ Շիրակի մարզի և ՌԴ Ուլյանովսկայա մարզի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության համաձայնագրին կից 2011-2012 թթ.-ի միջոցառումների արձանագրությունը:

Պայմանագիր է կնքվել նաև Հայաստանի պետական տնտեսական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանի միջև ակադեմիական համագործակցության մասին:
«Ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ » համաժողովն անցկացվում է ապրիլի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համաժողովի լիագումար նիստի բացմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Համաժողովի ավարտից հետո նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջտարածաշրջանային համաձայնագրեր, ներկրման-արտահանման պայմանագրեր, տարածաշրջանային տնտեսվարող սուբյեկտների միջև նոր ձեռնարկությունների բացման մասին պայմանագրեր:

Համաժողովի առանցքային միջոցառումների թվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա» հայկական ավիաընկերությանը Sukhoi Superjet 100 առաջին ինքնաթիռի փոխանցումը, Երևանում Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնի և Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ վերանորոգված Ռուս զինվորների հուշահամալիրի բացումը (ովքեր զոհվել են 1827 թ.-ի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում, ինչպես նաև 1862-1828 թթ.-ին՝ ռուս-պարսկական պատերազմում):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: