482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահայերը դժգոհ են ԱՄՆ պետքարտուղարության՝ Ջավախքի խնդիրներին վերաբերող զեկույցի դրույթներից
18:21
18 Ապրիլի 2011

ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին զեկույցում Վրաստանին վերաբերող մասում ջավախահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ։

«2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ.  մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով»,- ասվում է հայտարարության մեջ։

Համակարգող խորհրդում կարծում են, որ մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախահայության իրավունքների ոտնահարման հետևյալ փաստերը։

«Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախքահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները»,- նշվում է փաստաթղթում։

Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ.  մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

«Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին»,- նշեցին Համակարգող խորհրդից։

Բացի այդ, վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:

«Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում: Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում»,- նշվում է հայտարարության մեջ։

Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»:

«Տպավորություն է ստեղծվում, որ դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախքահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է»,- նշվում է հայտարարության մեջ։

2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները:

«Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի  ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

«ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման  հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաև` ջավախքահայերի  դժգոհությունը»,- ասվում է փաստաթղթում։

Ելնելով վերոնշյալից` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։