483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարցը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
16:09
18 Ապրիլի 2011

Եվրոպայի Խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի հարցով ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերն ապրիլի 11-15-ն անցկացված ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի իշխանություններին կոչ են արել բարեփոխությունների ծրագրեր իրականացնել:

Ողջունելով ՀՀ իշխանությունների բարեփոխման բազմաթիվ նախաձեռնությունները ոստիկանության, արդարադատության և ընտրական համակարգերում՝ համազեկուցողները հայտարարել են, որ այժմ եկել է այդ նախաձեռնությունները կյանքի կոչելու ժամանակը:

«Մոնիթորինգային հանձնաժողովի նիստերը, որտեղ քննարկվում է Հայաստանի հարցը, առայժմ անցնում են փակ ռեժիմով, սակայն, ընդհանուր առմամբ, նրա դիրքորոշումը համահունչ է վերջին հայտարարությանը, որն արվել է համազեկուցողների կողմից Հայաստան կատարած վերջին այցի արդյունքներով, ինչպես նաև հայտարարությանը, որը ներկայացվել է մոնիթորինգային հանձնաժողովին նիստից հետո»,- ասաց Հարությունյանը:
 
Նա նշեց, որ վերջին փաստաթղթում համազեկուցողները կարևորում են հերթական ընտրությունների անցկացումը պատշաճ մակարդակով, ինչը, պատգամավորի կարծիքով, բավականին բնական է, առավել ևս, որ հայտարարությունը սենսացիոն որևէ ասպեկտ չի պարունակում:
Ինչ վերաբերում է հայտարարության այն գործոնին, որում նրանք մատնանշում են Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում 10 մարդու մահվան հետաքննության անբավարար քննությունը, ապա, ինչպես նշեց Հարությունյանը, ինքը նույնպես կողմ է իրադարձությունների համակողմանի քննությանը:
Մոնիթորինգային հանձնաժողովի շրջանակներում ներկայացվել է նաև մարդու իրավունքների նախնական հաշվետվությունը, որը վերջնական տարբերակով կհրապարակվի մայիսին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։