478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեմ է Ղարաբաղի հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքներին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով. պատգամավոր
16:01
18 Ապրիլի 2011

Հայաստանը դեմ է Ղարաբաղի հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքներին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, երկուշաբթի լրագրողներին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

ԵԽԽՎ Բյուրոյի` հունվարի 28-ին կայացած նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստան ընտրվել է ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նոր նախագահ։ Փաստորեն ենթահանձնաժողովը վերսկսել է իր գործունեությունը երկարատև ընդմիջումից հետո ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, ինչի դեմ ակտիվ հանդես է գալիս հայկական կողմը։

«ԵԽԽՎ ներկա նստաշրջանի ընթացքում ենթահանձնաժողովի նիստ չի եղել, սակայն մեզ հաջողվել է առանձին հանդիպում անցկացնել իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստայի հետ, որի ընթացքում քննարկվել են առանձին հարցեր»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են այդ հանձնաժողովի ապագայի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Հարությունյանը ներկայացրել է այդ հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները, որն անփոփոխ է մնացել։

«Հայկական կողմը չի պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, որն անպատասխանատու կառույց է։ Այդ ամենը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել»,- ասաց Հարությունյանը։
Հայ պատգամավորները, ովքեր բազմիցս արտահայտվել են այդ հարցի վերաբերյալ, ապրիլի 11-15-ը կայացած ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ներկայացրել են այդ ենթահանձնաժողովի աշխատանքի հարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, սակայն այս անգամ արդեն լիագումար նիստի ընթացքում։

Անցյալ շաբաթ կայացած նստաշրջանի ընթացքում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն վարկաբեկել է իրեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունեցած իր ակնհայտ կանխակալ գործունեությամբ, ինչի կապակցությամբ Հայաստանը որոշ հարցերում այլևս պատրանքներ չունի այդ կառույցի նկատմամբ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: