486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-սլովենական հարաբերությունների շրջանակն ընդլայնվում է. ՀՀ նախագահ
10:39
14 Ապրիլի 2011

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Լյուբլյանայում:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավականին աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր, այդ թվում` տնտեսական բնույթի, որոնք այսօր կհամալրվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագրով: Այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է գործարարների մի խումբ, որն այժմ բանակցություններ է վարում սլովեն գործընկերների հետ: Լիահույս եմ, որ ձեռնարկված համատեղ քայլերն այս տարվա վերջում արդեն կտան իրենց դրական արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նաև  մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և  դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերին ու մոտեցումներին:

«Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետևում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարևորություն ոչ միայն Խորվաթիայի, այլև Սլովենիայի և առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Երկու հարևան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից և խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով՝ հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը։

Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։

Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Սլովենիայի նախագահը  թեև Հայաստանի հետ Եվրամիության շրջանակում համագործակցությունը դրական է համարել, սակայն նշել է, որ այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև զարգացնելու առկա համեստ ապրանքաշրջանառությունը, բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում եւ  ներդրումներ իրականացնել:

 «Մեր երկրների միջև կան մշակությաին կապեր, սակայն համագործակցությունը պետք է ավելի լավ մակարդակի հասցնել նաև զբոսաշրջության ոլորտում: Կարելի է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում ևս:

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»,-իր խոսքում նշել է Նախագահ Դանիլո Թյիրկը:  
 
ԶԼՄ-ների հետ հանդիպումից հետո, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։