484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր կուսակցությունների հակասությունները կարող են օգուտ բերել իշխող կոալիցիային. քաղաքագետ
17:56
13 Ապրիլի 2011

Ընդդիմադիր կուսակցությունների միջև հակասությունները կարող են ձեռնտու լինել իշխող կոալիցիային 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Անշուշտ, ընդդիմության տարանջատվածությունը ձեռնտու է իշխող կոալիցիային, քանի որ, եթե ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գար առաջիկա ընտրություններում, նա կկարողանար ավելի մեծ թվով ձայներ հավաքել»,- ասաց նա։

Սակայն, փորձագետի խոսքերով, ներկայում ընդդիմադիր ուժերի միավորման անհրաժեշտություն չկա խորհրդարան անցնելու համար։
«Բնականաբար, միավորված ընդդիմությունը խորհրդարանում լայն ներկայացվածության ավելի մեծ հնարավորություններ ունի։ Սակայն միավորումը պետք է կատարվի ընդհանուր ծրագրի, ընդհանուր նպատակների հիման վրա, և ոչ թե արհեստականորեն, միայն ընտրազանգվածի ներգրավման համար։ Իսկ այժմ ընդդիմության նպատակները համընկնում են միայն իշխանության դեմ պայքարի հարցում։ Եթե ընդդիմությունը միավորվի միայն այդ հիմքի վրա, ապա խորհրդարան անցնելուց հետո այն չի կարողանա արդյունավետ և համաձայնեցված աշխատել»,- նշեց նա։

Ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգության» և Հայ Ազգային կոնգրեսի միջև պայքարը Մարկարովը բնորոշեց որպես երիտասարդ քաղաքական ուժերի «աճի խնդիրներ» անցումային ժամանակահատվածում։

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը երիտասարդ քաղաքական ուժեր են, որոնք փորձում են իրենց տեղը զբաղեցնել քաղաքական ասպարեզում, պահպանել կամ ընդլայնել իր ներկայացվածությունը խորհրդարանում։ Հիմա ընտրազանգվածի համար պայքարի նորմալ գործընթաց է»,- նկատեց Մարկարովը։

Նրա խոսքով՝ ներկայում ՀԱԿ-ն ընտրական ավելի լայն կորպուս ունի, քան «Ժառանգությունը»։ «Եթե ՀԱԿ-ն այսօր ունի խորհրդարան անցնելու բոլոր հնարավորությունները, ապա «Ժառանգությունը» կարող է նվազագույն շեմի հաղթահարման խնդիրներին բախվել»,- ընդգծեց նա։
Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե ընտրազանգվածի ներգրավման, այլ երկրում իշխանափոխության և արտահերթ ընտրությունների անցկացման համար։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի միջև հակասությունները կարող են ձեռնտու լինել հենց ընդդիմությանը, քանի որ գրավում են հասարակայնության ուշադրությունը, ինչն ուժեղացնում է նրա դիրքերը։ «Ընդդիմության խնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում են, ինչի արդյունքում աճում է ընդդիմադիր կուսակցությունների հանրաճանաչությունը»,- ասաց նա։

Հայ ազգային կոնգրեսը՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, ստեղծվել է 2008թ.-ի օգոստոսի 1-ին։ Հայ ազգային կոնգրեսի կազմում է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն։ ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում և արտահերթ ընտրությունների անցկացում։

«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված է խորհրդարանում ամենափոքրաթիվ խմբակցությամբ՝ 7 պատգամավոր։
Կուսակցության առաջնորդ և հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն է եղել։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։