484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ԶԼՄ-ների կողմից ամենամեջբերվող քաղաքական գործիչն է ըստ Mediagid-ի
12:19
12 Ապրիլի 2011

Mediagid վարկածով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում 2011 թվականի մարտինքաղաքական գործիչների մեջբերման ինդեքսը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղհիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները: Դեկտեմբերին ագրեգատորում ինդեքսավորվել է 3398 հիշատակում 149 հայ քաղաքական գործչի մասին, ովքերընդգրկված են Mediagid.am-ի հեղինակության վարկանիշում:

«Մեջբերման ինդեքսը ցույց տվեց, որ մարտին հայկական ԶԼՄ-ներում հիշատակումների թվով քաղաքական գործիչների թվում առավել ճանաչված է եղել նախագահ ՍերժՍարգսյանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (607 հիշատակում) և վերջին չորս ամիսների ընթացքում պահպանում է առաջատարի դիրքըամենամեջբերվող քաղաքական գործիչների շրջանում»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ թեև ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը, մարտի ընթացքում մեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առաջ է անցել վերջին երեք ամիսների ընթացքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանից՝ նրան տեղափոխելով վարկանիշի չորրորդ հորիզոնական:

Նախագծի հեղինակի խոսքերով, Mediagid.am վարկածով, մարտին առավել մեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդՐաֆֆի Հովհաննիսյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Առաջատար հնգյակից դուրս են մնացել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, Ընկերություններից առավել մեջբերվողների թվում առաջատար է VivaCell-MTS բջջային օպերատորը (67 հիշատակում), NASDAQ OMX Արմենիաֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ հեռահաղորդակցային ընկերությունը, HSBC Հայաստան Բանկը և Ամերիաբանկը:

«Իսկ ահա շոու-բիզնեսի հանրաճանաչ ներկայացուցիչների հնգյակը մնացել է գրեթե անփոփոխ՝ բացառությամբ այն փաստի, որ հնգյակում ընդգրկվել է նաև երգչուհի Էմմին, ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2011 երգի մրցույթում: Արդյունքում շոու-բիզնեսի առավել մեջբերվողների հնգյակը մարտին ունի հետևյալ տեսքը՝ Անդրե (106 հիշատակում), երգչուհի Էմմի, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուր, երգիչներ Արամե և Արամո»,- նշեց Մարտիրոսյանը։

Մարտին առավել մեջբերվող մարզիկների թվում են շախմատիստ Լևոն Արոնյանը (114 հիշատակում), շախմատիտուհի Էլինա Դանիելյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Մարտին Mediagid.am լրատվական ագրեգատորում դիտումների թվով առավել ճանաչված բաժինների թվում է «Քաղաքականություն» բաժինը, որի դիտումների թիվն ամսվաընթացքում կազմել է գրեթե 118 հազար (72 հազար՝ փետրվարին)։

Նույն հնգյակում են նաև «Սոցիում» բաժինը, որտեղ մարտին արձանագրվել է 82,5 հազար դիտում (49 հազար՝ փետրվարին), «Համաշխարհային նորություններ»՝ 78,8 հազարդիտում (31,5 հազար փետրվարին), «Տնտեսություն և բիզնես»՝ ավելի քան 69 հազար դիտում (մոտ 47 հազար փետրվարին) և «Տեխնոլոգիաներ և կապ»՝ 38,7 հազար (մոտ 20հազար դիտում փետրվարին)։

 «Երեք ամիսների արդյունքում առավել ճանաչված բաժինների հնգյակը գործնականորեն անփոփոխ է մնացել՝ բացառությամբ «Սպորտ» բաժնի, որը մարտին զիջել է հինգերորդ տեղը «Տեխնոլոգիաներ և կապ» բաժնին»,- ասաց Մարտիրոսյանը։

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որըբովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգիգործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալությունաղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-իհետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։