480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի վստահելի բարեկամը. Սարգսյան
20:02
11 Ապրիլի 2011

Չինաստանը միշտ Հայաստանի վստահելի բարեկամն է եղել, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի հետ հանդիպման ժամանակ։

Չանչունի գլխավորած պատվիրակությանը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին` Նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: 

«Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների  խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը»,- նշել է նախագահը։

Նախագահը բարձր է գնահատել  տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը և ընդգծել, որ ՉԺՀ-ի  ներգրավվածության մեծացումը տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Լի Չանչունն իր հերթին ուրախալի է համարել իր այցը Երևան Հայաստանի նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության հրավերով։

Նրա խոսքերով, այցի նպատակն է նպաստել երկու երկրների և նաև իշխող կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը:
«Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն և մարդկության քաղաքակրթության մեջ` մեծ ներդրում: Մեր ժողովուրդներին դեռևս հարյուրամյակներ առաջ միմյանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, և մենք այսօր ուրախությամբ ենք փաստում, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքի վրա և մեծ հեռանկար ունեն»,- ասել է Չանչունը։

Նա ընդգծժել է, որ Պեկինը դիտում է Հայաստանն իբրև վստահելի ու կարևոր գործընկեր։
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երևանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են  նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը:

Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։