486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանի նիստերի դահլիճ վերադառնալ մտադրություն չունի
18:20
11 Ապրիլի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը դեռ մտադիր չէ վերադառնալ խորհրդարանի նիստերի դահլիճ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրման հետ կապված տարաձայնության կապակցությամբ։ Երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունը կրկին ներկա չի եղել օրինագծի քննարկումներին։

«Խորհրդի նիստերի և խոհրդակցությունների ժամանակ կուսակցությունը միշտ քննարկում է ստեղծված իրավիճակը, որոնցից վերջինը տեղի է ունեցել շաբաթ օրը և որի ընթացքում նիստերի դահլիճ վերադառնալու մասին որոշում չի կայացվել»,- ասաց Սաֆարյանը։

Որքան կտևի «Ժառանգություն» կուսակցության բացակայությունը նիստերին, խմբակցության ղեկավարը դեռ չի կարող ասել՝ նշելով, որ որոշումը կընդունվի կուսակցությունների կողմից, իսկ մինչ այդ խմբակցությունից պատգամավորները քաղաքացիների կողմից ստացած մանդատի շրջանակներում  կշարունակեն իրականացնել իրենց գործունեությունը, այսինքն ընտրողների հետ հանդիպումների ճանապարհով, ինչպես նաև քաղաքացիներին հուզող հարցերն ուղղելով համապատասխան պետական կառույցներ։

Սաֆարյանը նաև ընդգծեց, որ խորհրդարանը պարբերաբար մերժել է խմբակցության կողմից ներկայացված օրինագծերը։

Նա նշեց, որ անցյալ տարի խմբակցության կողմից ներկայացված ավելի քան 40 օրենսդրական նախաձեռնություններից ոչ մեկը չի ընդունվել։

Ինչպես կարծում է խմբակցության ղեկավարը, իրականում խորհրդարանական մեծամասնության պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի նիստը, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը նիստերին ավանդաբար ներկա են լինում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաև մեծամասնության  առանձին ներկայացուցիչներ։


«Խորհրդարանական մեծամասնությունը պետք է հասկանա, որ մեր նախագծերը տորպեդավորելով չեն շահի ոչ միայն նրանք, այլ նաև ողջ երկիրը»,- ասաց Սաֆարյանը։

Հայկական խորհրդարանում այժմ հինգ քաղաքական կուսակցություն է ներկայացված՝ կոալիցիոն կուսակցություններ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: