478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովի բանաձևը վկայում է, որ չճանաչված պետությունների նկատմամբ պետք է փոխել վերաբերմունքը
18:07
08 Ապրիլի 2011

Եվրահանձնաժողովի բանաձևը վկայում է չճանաչված պետությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման անհրաժեշտության մասին, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

Եվրահանձնաժողովը նախօրեին «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում» նոր բանաձև է ընդունել, որը շփումների հաստատում է նախատեսում չճանաչված պետությունների, այդ թվում՝ ղարաբաղյան իշխանությունների հետ։

«Կա որոշակի իրողություն, և ինչ-որ բան պետք է անել՝ դա ակնհայտ է։ Բայց կարծել, թե եթե այդ հայտարարությունը հնչել է, նշանակում է, միանգամից ամեն ինչ կփոխվի, դա այդպես չէ»,- ուրբաթ ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, առկա իրողությունների ընդունման ուղին շատ երկար է, քանի որ խոսքը միջազգային իրավունքի մասին է, որն իր էությամբ պահպանողական է և չի կարող փոխվել ամեն անգամ, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում։
«Բայց այն, որ միջազգային հանրությունը գիտակցում է, որ կա խնդիր, որը դժվար է լուծել, դա երևում է՝ սկսած Էրիտրեայի խոստովանությունից մինչև այդ հայտարարությունը»,- ասաց նա։

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ այդ մասին արդեն բարձրաձայն է խոսվում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքագետների կողմից, ովքեր բացահայտ են այդ մասին ասում, այլ նաև պաշտոնյաների առանձնազրույցներում։

Բանաձևում Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, հաշվի առնելով Արևելյան գործընկերության ծրագրում ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը, ակտիվացնել անվտանգության հարցերին վերաբերող իրենց գործունեությունը՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում ձգձգվող հակամարտությունների լուծումների որոնման համար միջազգային  իրավունքի, մասնավորապես, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: