484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Արաբական երկրների կայունությունը ձեռնտու է սփյուռքահայերին. փորձագետ
17:02
08 Ապրիլի 2011

Արաբական աշխարհի երկրների իրավիճակի անփոփոխ մնալը ձեռնտու է այդ երկրում բնակվող հայերին, կարծում է սփյուռքագետ Էդուարդ Մելքոնյանը։

«Այսօր ոչ ոք իրեն համարձակություն չի վերապահի ինչ-որ կոնկրետ կանխատեսումներ կատարել իրավիճակի հետագա զարգացման և այն մասին, թե ինչպես դա կարտացոլվի հայ համայնքների վրա։ Բայց հայերի համատեքստում պետք է հիշել ամերիկացիների սիրած ասացվածքն այն մասին, որ լուրերի բացակայությունը լավագույն լուրն է, քանի որ ես չեմ կարծում, թե հայերի համար լուրերն ուրախալի կլինեն»,- ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ընդհանուր առմամբ, Մելքոնյանի խոսքերով, ցանկացած երկրում նմանատիպ արմատական փոփոխությունների դեպքում առաջին հերթին տուժում են ազգային փոքրամասնությունները։

«Ազգային փոքրամասնությունները ծայրաստիճան փխրուն օրգանիզմներ են, և նրանց համար ամենաանցանկալին անկայուն իրավիճակն է։ Նրանք առաջինն են զգում իրենց վրա փոփոխությունները»,- պարզաբանեց փորձագետը։

Խոսելով այն մասին, թե կա, արդյո՞ք, արաբական երկրներում ապրող հայերի համար քաղաքական ցնցումների ժամանակ վարքի ունիվերսալ մոդել, փորձագետն ասաց, որ նման մոդել գոյություն չունի, քանի որ տարբեր երկրներում իրադարձությունները տարբեր են, և հայկական համայնքը յուրաքանչյուր առանձին վերցրած պետությունում պետք է ինքը կողմնորոշվի և ադեկվատ արձագանքի։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ հայկական համայնքներն այս կամ այն աստիճան արդեն ներգրավված են այն գործընթացներում, որոնք, մասնավորապես, տեղի են ունենում Եգիպտոսում և Սիրիայում։
Եգիպտոսում, ըստ նրա, որտեղ բնակվում է մոտ 6 հազար մարդ, ովքեր կենտրոնացած են Կահիրեում և Ալեքսանդրիայում, առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամենասկզբից հայկական համայնքը չեզոք դիրք է գրավել։

«Դա հասկանալի է, քանի որ իրադարձությունների զարգացման սցենարն անորոշ է եղել, իսկ ինքը սփյուռքը թվաքանակով փոքր է։ Այսօր եգիպտահայերը սպասողական դիրք են գրավել և հետևում են, թե ինչպես են զարգանալու դեպքերն այդ երկրում»,- ասաց նա։

Սիրիայի համատեքստում Մելքոնյանը նշեց, որ այնտեղ իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ այդ երկրում հայկական համայնքը բավականին մեծ է՝ ավելի քան 50 հազար հայ, ովքեր բնակվում են ոչ միայն Դամասկոսում, այլ նաև Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում, ինչպես նաև երկրի հարավարևելյան շրջաններում։

«Այստեղ հայկական համայնքը առաջին օրվանից և առայսօր «կանգնած է իշխող ռեժիմի մեջքին» և սատարում է նրան։ Սիրիահայերի նման դիրքորոշումը պատահական չէ և ունի իր բացատրությունը, քանի որ հայկական համայնքի համար այդ երկրում բացառիկ պայմաններ են ստեղծվել նորմալ կենսագործունեության համար»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ հայերն իշխանություններից դժգոհելու որևէ պատճառ չունեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: