485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Նազարբաևը խոստացել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Ղազախստանում
12:28
08 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր երդմնակալության խոսքում խոստացել է շարունակել Ղազախստանի հասարակության հետագա ժողովրդավարացմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր բարեփոխումների դինամիկան ավելի բարձր է, քան զարգացած պետություններում, որտեղ ժողովրդավարությունը զարգացել է հարյուրամյակների ընթացքում: Մենք կշարունակենք հասարակության հետագա ժողովրդավարացմանն ուղղված աշխատանքը, մենք պետք է խորհրդարանի լիազորությունների, կառավարության պատասխանատության ընդլայնման, ընտրական գործընթացի կատարելագործման համատեքստում առավել օպտիմալ լուծումներ գտնենք», - նշել է Նազարբաևը:

Նա կարծում է, որ երկրում հարկավոր է զարգացնել քաղաքական կուլտուրան:

«Տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ առաջին անգամ բացակայում էր սև PR-ը, ընտրություններն անցան հանգիստ մթնոլորտում՝ առանց կոշտ առճակատման, և սա պետք է օրինակ դառնա հետագա բոլոր ընտրարշավների համար», - ընդգծել է Նազարբաևը:

Նա կարծում է, որ միայն այդ դեպքում «մեզ մոտ կզարգանա իրական ժողովրդավարությունն ու արդյունավետ բազմակուսակցությունը»:

Ապրիլի 3-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում Ղազախստանի գործող նախագահի օգտին է քվեարկել ընտրողների 95,55 տոկոսը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Ղազախստանի մայրաքաղաքի Անկախության պալատում, երդմնակալության արարողությանը մասնակցել են Ղազախստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ:-0- 
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։