480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն աննախադեպ է. Միհրանյան
18:04
07 Ապրիլի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի արտաքին քաղաքականությունն աննախադեպ է, ասաց Նյու Յորքում Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը։

«Հայաստանն առաջին անգամ դուրս է եկել մեկուսացումից և փորձել է իր խնդիրները դուրս բերել և քննարկել միջազգային  ամենաբարձր մակարդակով», հինգշաբթի ասաց նա Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցկացված «Քաղաքական ցնցումները մի շարք մահմեդական երկրներում և դրանց հետևանքները հետխորհրդային տարածքում» դասախոսության ընթացքում։

Նրա խոսքերով, նույնիսկ Թուրքիան է ներքաշվել այնպիսի բանակցությունների և այնպիսի արձանագրությունների ստորագրման գործընթացի մեջ, որ «զգացել է իրեն ցայտնոտում և ստիպված եղել հրաժարվել այդ ամենից»։
Միհրանյանը նշեց, որ թեպետ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները փակուղի են մտել, ամեն դեպքում Հայաստանը շահեկան դիրքում է գտնվում:

«Երբ լուծումը կախված է երեք հզոր երկրներից, պետք է չէ ընկնել նրանց ձեռքի տակ, քանի որ կարելի է հարված ստանալ ու լուրջ վնասներ կրել: Այսօրվա իրականության մեջ, ինչպես ասաց Հիլարի Քլինթոնը Երևանում և մեջբերեց Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, հայ-թուրքկաան հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում»,- ասաց փորձագետը` հստակեցնելով, որ Հայաստանը չէ, որ գտնվում է ճնշման տակ և Հայաստանը մեղավոր չէ, որ այդ իրադարձությունները դրական զարգացում չունեցան:
Ղարաբաղյան հակամարտությա մասին խոսելիս` Միհրանյանը նշեց, որ հայկական իշխանությունների դիրքորոշումը լիովին համընկնում է ԵԱՀԿ-ի, եվրոպական կառույցների, ինչպես նաև Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշման հետ:

«Այլ խոսքերով` այս հարցում նույնպես փակուղի է, սակայն մենք չենք հայտնվել ճնշման տակ, և հակառակ կողմն ավելի շատ խնդիր ունի` բացատրելու, թե ինչու է ստեղծել այս փակուղին»,- ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: