486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիոն կուսակցություններն ընտրությունների չեն գնա միասնական ցուցակով. պատգամավոր
14:13
07 Ապրիլի 2011

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ պահին մտադիր չեն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների գնալ միասնական ցուցակով, հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։

«Միասնական ցուցակի առկայությունն այս պահին բացարձակ անտրամաբանական է։ Ես վստահ եմ, որ միասնական ցուցակի մասին տեղեկությունը ինչ-որ մեկն է հնչեցրել, և բոլորը դրա «գերին» են դարձել։ Նման բան չկա»,- հինգշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց նա։

Բոստանջյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ցանկացած քաղաքական ուժ, «հատկապես եթե նա դրա մասին հայտարարել է», ընտրությունների կգնա առանձին համամասնական ցուցակով։

Խոսելով ինչ-որ միությունների կամ միավորումների ձևավորման մասին, այդ թվում՝ կոալիցիայի ներսում, նա նշեց, որ այդ դեպքում համապատասխան հայտարարություններ կլինեն։ «Եթե կոալիցիայի ներսում ձևաչափեր փոփոխվեն, ապա մենք այդ մասին կհայտնենք»,- պարզաբանեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է կոալիցիոն վերջին հայտարարության իմաստը (2013 թ. նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի սատարումը. «Նովոստի-Արմենիա»)՝ պատգամավորը հայտնեց, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի և բնակիչ ցանկանում է ուժեղ իշխանություն տեսնել։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ նոր հայտարարությամբ պետք է հայտներ այն գաղափարը, որ մենք կողմ ենք ուժեղ գործող իշխանությանը, և մենք իրավունք չունենք այն թուլացնելու»,- ընդգծեց Բոստանջյանը։
Կոալիցիոն երեք կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրեցին քաղաքական կոալիցիայի հայտարարություն, որի համաձայն կուսակցությունները 2013 թվականի նախագահական ընտրություններում սատարում են միասնական թեկնածուի` ի դեմս  գործող նախագահ Սերժ Սարգսյանի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։