478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում վարած հետևողական քաղաքականության համար. Սարգսյան
15:07
31 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում վարած հետևողական քաղաքականության համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Սարգսյանն ընդգծեց, որ չնայած սա Շվեյցարիայի նախագահի Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն է, սակայն Միշելին Կալմի-Ռեյն առաջին անգամ չէ այցելում Հայաստան, և երկրին հայտնի են Կալմի-Ռեյի ջանքերն ու ներդրումը այս տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծումների որոնման հարցում:

«Չեզոք և անկանխակալ միջազգային քաղաքականության հարուստ փորձ ունեցող Շվեյցարիան միշտ հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ: Մեր ժողովուրդների կապերը դարավոր պատմություն ունեն: 1897թ.-ին Շվեյցարիայի կառավարությունն առաջին երկրներից էր, որը դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես մարդկության դեմ կատարված չարագործություն, իսկ 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ շվեյցարացիներն աջակցություն են ցուցաբերել հայ ժողովրդին ինչպես անհատական միսիոներական, մարդասիրական և բժշկական օգնության տեսքով, այնպես էլ պետական մակարդակով», - ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ շարունակելով մարդասիրական ավանդույթները՝ Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը 2003 թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև ընդունեց:
«Հայ ժողովուրդը շնորհակալ է Շվեյցարիային Հայոց ցեղասպանության ճանաչման և այդ հրեշավոր հանցագործության դատապարտման հարցում վարած հետևողական և սկզբունքային քաղաքականության համար», - ասաց Սարգսյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: