483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Ստեփանակերտի օդանավակայանի չվերթի առաջին ուղևորը կլինի
13:52
31 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի կողմից սպասարկվող չվերթի առաջին ուղևորը կլինի։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին  լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում:

Ղարաբաղի ավիացիոն իշխանությունները ոչ քաղաքակիրթ են համարում Ադրբեջանի սպառնալիքները։ Իսկ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) մտադիր է այդ հարցով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO) դիմել։

 «Ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանության կարիք չունի, բայց իմ կողմից ասեմ, որ ես ինքս այդ չվերթի առաջին ուղևորն եմ լինելու»,- Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն օդային տարածության օգտագործման իրավունք ունի, և դրանում կասկած լինել չի կարող։

Ըստ Սարգսյանի, ՀՀ և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն համապատասխան մարմինների հետ այդ հարցը համաձայնեցնելու համար։
«Վստահ եմ, որ գործընթացը դրական արդյունք կունենա»,- ասաց պետության ղեկավարը։
Մեկնաբանելով քաղաքացիական ինքնաթիռների տապալման մտադրության վերաբերյալ հայտարարությունը` նախագահն ընդգծեց, որ նորագույն պատմության մեջ դրանք (հայտարարությունները. «Նովոստի-Արմենիա») եղել են և դեռ կլինեն։

«Սակայն դրանք միշտ ահաբեկչական կազմակերպությունների կողմից են հնչել, այլ ոչ պետության։
Եթե նման հայտարարությունները հնչում են պետության կողմից, ապա դա մառազմ է՝ հիվանդ մարդկանց ելույթ։ Ի՞նչ է նշանակում քաղաքացիական ինքնաթիռներ ենք ոչնչացնելու»,- ասաց նախագահը։

Նա նաև հույս հայտնեց, որ այդ հարցում Շվեյցարիան լիովին կաջակցի հայկական կողմին։

Ստեփանակերտում կառուցվող  օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները: Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով:

Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պահանջարկի փոփոխության հետ կփոխվեն նաև չվերթերի հաճախականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-արմենիա» գործակալությանն էր հայտնել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սկզբնապես օդանավակայանից չվերթեր կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, սակայն օդանավակայանը կառուցվում է այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։