482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային աստղերն արտասվել են` Գորբաչովի 80-ամյակը շնորհավորելիս
10:47
31 Մարտի 2011

Համաշխարհային երաժշտության և կինոյի աստղերը, քաղաքական գործիչներն ու հասարակական գործիչները չորեքշաբթի Լոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլում կայացած գալա-երեկոյի ժամանակ  շնորհավորել են ԽՍՀՄ նախկին նախագահ, Աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովին՝ 80-ամյակի կապակցությամբ։

Ողջ երեկոյին առանձնահատուկ երանգավորում է տվել Scorpions լեգենդար գերմանական խումբը՝ «Փոփոխությունների քամին» (Wind of Change) երգով, որն Արևմուտքում մարմնավորում է Արևելյան Եվրոպայի կոմունիզմի փլուզումը, որում առանցքային դեր է խաղացել Գորբաչովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գրեթե ամբողջությամբ լեցուն 5,5 հազարանոց դահլիճի բեմում չորս ժամ շարունակ միմյանց փոխարինում էին Արևելքի և Արևմուտքի հայտնի դերասանները՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը` Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ, Դմիտրի Խվորոստովսկին և Իգոր Կրուտոյը, Քեթրին Ջենքինսը, Լարա Ֆաբիանը, Անդրեյ Մակարևիչը` «Մաշինա վրեմենի» խմբով, Շիրլի Բեսին, Spice Girls խմբի նախկին մասնակից Մել Սին, Բրայան Ֆերին և «Խոր Տուրեցկովո» կոլեկտիվը։

Համերգի հաղորդավարներն էին հայտնի դերասան Շերոն Սթոունը և Քևին Սփեյսը, ովքեր պատմում էին հոբելյանի կյանքի և գործունեության` Բրիտանիայում քիչ հայտնի կողմերի մասին, որոնց թվում էին նաև բարեգործությունները և Խորհրդային Միության ինտելեկտուալ ու ֆիզիկական սահմանների բացման գործում ունեցած արժանիքները։
«Ցավոք, աշխարհում դեռ մնում են անհաղթահարելի սահմաններ, և այնպիսի առաջնորդներ են հարկավոր, ինչպիսին է Գորբաչովը, որպեսզի բացենք դրանք»,- նշել են հաղորդավարները։

Երեկոյի համերգային ծրագիրն ավարտվել է հատուկ նրա համար գրված համարով՝ Անդրեյ Մակարևիչի և Պոլ Անկայի կատարմամբ «Changing the world for us all» երգը, որի ընթացքում նրանց են միացել գալա-շոուի մասնակիցներից շատերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։