484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանի խոսնակը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին խնդրել է դադարեցնել հացադուլը և վերադառնալ ԱԺ
19:05
25 Մարտի 2011

ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ այցելել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին և վերջինին խնդրել  դադարեցնել հացադուլը և վերադառնալ օրինաստեղծ աշխատանքին:

Փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցությունը լքեց խորհրդարանի նիստերի դահլիճը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև կոալիցիոն համաձայնագրի ստորագրմանը համաձայն չլինելու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլի է նստել Ազատության հրապարակում՝ «Ծոմ՝ հանուն ազատության» կարգախոսով:
«Ես հորդորում եմ ձեզ, խնդրում եմ վերադառնալ ՀՀ խորհրդարան և հրաժարվել գործողությունների նման ձևաչափից: Որքան շուտ դուք դա անեք, այդքան լավ, քանի որ մենք կարևոր օրինագծեր ենք քննարկում»,- ասաց Աբրահամյանը:

Խոսնակը զրուցել է պատգամավորի հետ, հետաքրքրվել է նրա առողջական վիճակով: Աբրահամյանն ասել է պատգամավորին, որ «Ժառանգություն» խմբակցությունը հնարավորություն ունի խորհրդարանական ամբիոնից առավել արդյունավետ ներկայացնել իր տեսակետը:

«Որոշ հարցերի շուրջ ես համաձայն եմ ձեզ հետ, մենք խնդիրներ ունենք, և այդ խնդիրները պետք է քննարկենք: Իհարկե, դա ձեր որոշումն ու ձեր ընտրությունն է՝ որ ձևաչափում գործել, բայց ինձ թվում է, որ խորհրդարանական ամբիոնից ձեր ձայնն առավել լսելի կլինի և իշխանությունների, և հասարակության համար»,- ասաց Աբրահամյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել խոսնակին գործընկերական և մարդկային վերաբերմունքի համար, և հայտնել, որ կուսակցությունը տարաձայնություններ ունի իշխանության հետ և «Ժառանգություն»-ը մտադիր է շարունակել իր պայքարը և խորհրդարանում, և Ազատության հրապարակում՝ օգտագործելով բոլոր հարթակներն ու մեթոդները:

«Ես որոշակի աստիճանով կիսում եմ ձեր մտահոգությունը, որոշ դեպքերում իրավիճակը մեզ նույնպես անհանգստացնում է, և մենք նույնպես մտադիր ենք արմատական քայլեր ձեռնարկել: Բայց իմ մոտեցումն այլ է՝ մենք խորհրդարանի ամբիոն ունենք, և ավելի ճիշտ կլինի այդտեղից ներկայացնենք մեր խնդիրներն ու մտավախությունները»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նիստերի դահլիճում զգում է «Ժառանգություն» խմբակցության բացակայությունը:

Հովհաննիսյանի հետ զրույցից հետո խոսնակը հենց Ազատության հրապարակում պատասխանել է հավաքված մարդկանց հարցերին, լսել է քննադատություններն ու իշխանությունների հասցեին ուղղված դժգոհությունները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի զրույցն անցել է դժգոհող մարդկանց բացականչությունների ուղեկցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: