478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը թույլ է տվել վրան տեղադրել հացադուլ հայտարարած առաջնորդի համար
16:31
25 Մարտի 2011

ՀՀ ոստիկանությունը, մարդասիրական նկատառումներից ելնելով, թույլ է տվել վրան տեղադրել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ով հացադուլ է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Երևանի Ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

«Մինչ այդ, իմ կարգադրության համաձայն, չէր թույլատրվում վրան տեղադրել, որպեսզի այդ երևույթը նախադեպ չդառնա: Ազատության հրապարակ են գնում երեխաները և երիտասարդությունը, որպեսզի իրենց հանգիստը անցկացնեն: Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մեկը այնտեղ ինչ-որ վրան տեղադրի և ակցիաներ անցկացնի»,- նշեց Նազարյանը:

Նա ընդգծեց, որ ուրբաթ գիշերը փոքր վրան է տեղադրվել, և Ոստիկանությունը չի միջամտել:
«Ոստիկանների և Հովհաննիսյանի միջև ոչ մի միջադեպ երբեք չի եղել, և կոչ եմ անում ավելորդ աղմուկ չստեղծել: Հովհաննիսյանը շատ կրթված մարդ է, և նրա հետ կապված բոլոր հարցերը երկխոսության ճանապարհով են լուծվում»,- ավելացրեց վարչության պետը:

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ի երեկոյից «Ծոմ՝ հանուն ազատության» կարգախոսով անժամկետ հացադուլ է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: