486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը երբեք չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից. ՀՀԿ խմբակցության քարտուղար
15:06
24 Մարտի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունը։

Զուրաբյանը նախօրեին հայտարարել է, որ եթե ՀԱԿ-ին հաջողվի հանրահավաքի հանել 200 հազար մարդու, նախագահը պարզապես փախուստի կդիմի։

«Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ով, որտեղից և երբ է փախել։ Ի տարբերություն որոշ գործիչների, նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմից չի փախչել և երբեք չի խուսափել պատասխանատվությունից»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Նա ասաց նաև, որ պետք չէ չափազանցնել հանրահավաքին մասնակցած մարդկանց թիվը և 10-հազարանոց հանրահավաքը ներկայացնել որպես 100-հազարանոց։

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքն անցկացվել է մարտի 17-ին։
Շարմազանովը միաժամանակ կարծիք հայտնեց, որ «հասարակությունը դեռ հիշում է, թե ով չդիմացավ ճնշմանը և լքեց ժողովրդին»։

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունները գիտեն երկրում առկա բոլոր խնդիրների մասին։ «Ի տարբերություն ոմանց՝ մենք գիտակցում ենք դրանց լուծման անհրաժեշտությունը, և դժվար պահերին չենք խուսափում պատասխանատվությունից»,- հավելեց Շարմազանովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։