481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խոսնակը չի բացառում հացադուլ հայտարարած պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հնարավորությունը
14:52
24 Մարտի 2011

ՀՀ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի բացառում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հնարավորությունը: Պատգամավորն արդեն տասներորդ օրն անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում:
«Ոչինչ չեմ կարող բացառել»,- ասաց խոսնակը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Աբրահամյանը հիշեցրեց, որ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանին առաջարկել է այցելել ակցիա անցկացնող գործընկերոջը, և մի քանի պատգամավորներ արդեն հետևել են նրա կոչին, մասնավորապես՝ «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

«Չէի ցանկանա քաղաքականացնել այդ հարցը: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի պատգամավոր է և մեջ գործընկերը, բացառված չէ, որ ցանկացած պահի պատգամավորը ցանկանա այցելել նրան և շփվել նրա հետ»,- ասաց խոսնակը:

Մեկնաբանելով ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանի նախագահը հայտնեց, որ պետության ղեկավարն ինքն է որոշում ում և երբ այցելելու հարցը:

«Ինձ թվում է, որ Օսկանյանն իրավունք չունի ինչ-որ խորհուրդներ տալ նախագահին»,- ասաց Աբրահամյանը:
Միաժամանակ խոսնակը կոչ է արել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությանը վերադառնալ նիստերի դահլիճ և շարունակել մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, քանի որ Ազգային ժողովի միջոցով խմբակցությունը կարող է իր կարծիքը հասցնել հասարակությանն ու իշխանությանը:

Նա ընդգծեց, որ չափազանց կարևոր է պատգամավորին նիստերի դահլիճ վերադարձնելը, քանի որ այժմ ՀՀ խորհրդարանը շատ կարևոր օրինագիծ է քննարկում, որի վերաբերյալ «Ժառանգությունը» նույնպես պետք է իր կարծիքը հայտնի:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում «Ծոմ հանուն ազատության» կարգախոսով։ Ինչպես լրագրողներին հայտնել էր Հովհաննիսյանը, անցած օրերի ընթացքում իրեն է մոտեցել շուրջ 15 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել և համոզել են դադարեցնել հացադուլը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ ներկայացրել է 15 պահանջից բաղկացած ցուցակ, մասնավորապես, իշխանությունը ժողովրդին, ոչ՝ կուսակցական իշխանությանը, ժողովուրդը երկրի տերն է, ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, հայկական երիտասարդության արժանի ապագա, աշխատանքը՝ ժողովրդին, ոչ՝ անարդարությանը, աղքատությանն ու միգրացիային, վերջ՝ իշխող կոռուպցիային և այլն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: