482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ չի մոտեցել հացադուլ անող ընդդիմադիր գործչին, որովհետև դա հակասում է քրիստոնեական իր սկզբունքներին
11:33
22 Մարտի 2011

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մարտի 17-ին Ազատության Հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ չի մոտեցել այնտեղ հացադուլ անցկացնող «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև դա հակասում է քրիստոնեական իր սկզբունքներին։

Տեր-Պետրոսյանի արարքը բուռն քննարկումների թեմա դարձավ ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում։
«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ քրիստոնեությունն իր համար «կրոն լինելուց առաջ, բարոյական կոդեքս է», որը կտրականապես թույլ չի տալիս մարդուն ցուցադրել, որ ծոմապահության մեջ է։

«Երբ առաքինությունն ի ցույց է դրվում, այն դադարում է առաքինություն լինել»,- ասել է ՀԱԿ առաջնորդը։
Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ եթե Հովհաննիսյանը հրապարակային ծոմապահության փոխարեն հացադուլ հայտարարեր կոնկրետ քաղաքական պահանջներով, ապա նա ոչ միայն կողջուներ դա, այլ նաև ամբողջությամբ կհայտներ իր աջակցության մասին։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում «Ծոմ հանուն ազատության» կարգախոսով։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նախորդ հինգշաբթի Մատենադարանի մոտ հանրահավաք էր կազմակերպել, ինչը վերածվել էր դեպի Ազատության հրապարակ տանող երթի: Ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Ոստիկանությունը թույլ էր տվել ցուցարարներին մտնել Ազատության հրապարակ: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։