487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հացադուլ հայտարարած հայ ընդդիմադիրն իր համար նախատեսված անձրևածածկի հանումը համարում է իշխանությունների որոշակի վերաբերմունք քաղաքացու նկատմամբ
19:42
21 Մարտի 2011

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ իր համար նախատեսված անձրևածածկի հանումն իշխանությունների վերաբերմունքն է քաղաքացու նկատմամբ։ 

Նախօրեին ոստիկանության աշխատակիցները հանել են մարտի 15-ին Ազատության Հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմադիր քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների կողմից տեղադրված անձրևածածկը։ Ավելի վաղ իրավապահ մարմիններն արգելել են վրանի տեղադրումը Հրապարակում։ 
Ինչպես հայտնեց Հովհաննիսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, նա ներկա չի եղել այդ միջադեպին, քանի որ բուժզննություն է անցել։ «Ես դա համարում եմ իշխանությունների վերաբերմունք քաղաքացու նկատմամբ։ Անձրևածածկը շարժական է եղել, որևէ ամրացում ասֆալտի վրա չի եղել, և այն չէր կարող վնաս հասցնել հանրային սեփականությանը»,- ասաց Հովհաննիսյանը։
 
«Սա ինձ համար երրորդական հարց է։ Ես որևէ խնդիր չունեմ... Բայց սա իշխանությունների կամարտահայտումն է, որը նրանք ցանկության դեպքում կարող են փոխել»,- նշեց քաղաքական գործիչը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հացադուլի ժամանակ նրան այցելել են արդարադատության նախարարը (Հրայր Թովմասյանը քաղաքական գործչի վաղեմի ընկերն է), Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, պատգամավորներ, ինչպես նաև հազարավոր համաքաղաքացիներ, այդ թվում՝ մտավորականության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ։
Պատասխանելով այն հարցին, թե երբ է նա մտադիր ավարտել հացադուլը, Հովհաննիսյանը նշեց, որ «միայն Աստված գիտի այդ հարցի պատասխանը»։

Ընդդիմադիրի խոսքով՝ իր գործողություններով նա ցանկանում է իշխանություններից հասնել «նախաձեռնող քայլերի այն կրիտիկական իրավիճակում, որում հայտնվել է ժողովուրդը»։

«Այդ իրավիճակում անհրաժեշտ են արտակարգ լուծումներ, իշխանության վերադարձը ժողովրդին։ Ես հասարակությունից ակնկալում եմ գիտակցման, պատասխանատվության մակարդակի բարձրացում քաղաքական համակարգի առջև, իրենց իրավունքների պաշտպանություն՝ չսպասելով օրակարգի ձևավորման իշխանություններից կամ ընդդիմությունից»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ այս տեսանկյունից կան դրական առաջխաղացումներ։

«Մարդկանց մոտ որոշակի թերըմբռնում կա այն մասին, թե հացադուլն անցնում է իմ կողմից պահանջների բացակայությամբ։ Պահանջները վաղուց ձևավորել է ժողովուրդը։ «Ժառանգության» արմատական պահանջները, որոնք մենք հռչակում ենք խորհրդարանական ամբիոնից և հրապարակներում, կոչված են շարունակել պայքարն իրավական Հայաստանի համար և իշխանության վերադարձի համար արտահերթ ընտրությունների միջոցով»,- ասաց Հովհաննիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: