484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ոստիկանությունն իմաստուն գործեց՝ թույլ տալով հանրահավաքի մասնակիցներին մտնել Ազատության հրապարակ. պատգամավոր
17:09
18 Մարտի 2011

Երևանի ոստիկանությունն իմաստուն վարվեց՝ թույլ տալով ընդդիմության ներկայացուցիչներին մտնել Ազատության հրապարակ, որտեղ մարտի 17-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Այն, որ երեկ ընդդիմության ներկայացուցիչները կարողացան պայմանավորվածության հասնել ոստիկանության հետ և մտան Ազատության հրապարակ, բավականին հատկանշական երևույթ է, որը վկայում է Հայաստանի բարեկեցությամբ շահագրգռվածության մասին թե ընդդիմության, թե իշխանությունների կողմից»,- ուրբաթ լրագրողներին ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում ՀԱԿ-ը սկսել է ավելի հավասարակշռված քաղաքական պայքար ծավալել։ «ՀԱԿ-ի հայտարարությունները հիմնականում ավելի կոռեկտ են դարձել։ Իհարկե, հնչել է քննադատություն իշխանությունների հասցեին, բայց դա նորմալ է։ Ընդդիմությունը քննադատում է, մենք՝ աշխատում»,- նշեց պատգամավորը։

Շարմազանովն ընդգծեց նաև, որ իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Ըստ նրա, դրա վկայությունն են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ բազմիցս անցկացվող խորհրդակցություններն ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ինչպես կարծում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը, երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ընդդիմությանը լայն իրավունքներ են տալիս։

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ պաշտոնական իշխանությունների քաղաքական կուրսը կախված է ընդդիմության գործողություններից։ «Մենք ժողովրդավարական բարեփոխումներ ենք իրականացնում, որովհետև ցանկանում ենք բարեկեցիկ պետություն ստեղծել, և ոչ այն պատճառով, որ ՀԱԿ-ը հանրահավաքներ է անցկացնում»,- ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հինգշաբթի Մատենադարանի մոտ հանրահավաք է կազմակերպել, ինչը վերածվել է դեպի Ազատության հրապարակ տանող երթի, որի ընթացքում իշխանություններն ավելի քան երեք տարի արգելում էին քաղաքական ակցիաների անցկացումը: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Ոստիկանությունը թույլ է տվել ցուցարարներին մտնել Ազատության հրապարակ: Ըստ Ոստիկանության տվյալների, հանրահավաքին մասնակցել է 9 հազար մարդ, ընդդիմությունը մի քանի անգամ ավելի մեծ թիվ է նշում:

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր 2008 թվականի նախագահական ընտրություններին, որոնցում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Սակայն ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները և նույն թվականի փետրվարից 20-ից նախաձեռնեց հանրահավաքների շարք, որոնք ավարտվեին մարտի 1-2-ի անկարգություններով: Այդ ժամանակից ՀԱԿ-ը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում մայրաքաղաքում և մարզերում:--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: