486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ պատգամավորը Երևանի Ազատության հրապարակի հանրահավաքների վերսկսումը ժամանակի խնդիր է համարում
16:00
18 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը կարծում է, որ Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վերսկսումն ընդամենը ժամանակի խնդիր է եղել:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հինգշաբթի Մատենադարանի մոտ հանրահավաք է կազմակերպել, ինչը վերածվել է դեպի Ազատության հրապարակ տանող երթի, որի ընթացքում իշխանություններն ավելի քան երեք տարի արգելում էին քաղաքական ակցիաների անցկացումը: Սակայն ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Ոստիկանությունը թույլ է տվել ցուցարարներին մտնել Ազատության հրապարակ: Ըստ Ոստիկանության տվյալների, հանրահավաքին մասնակցել է 9 հազար մարդ, ընդդիմությունը մի քանի անգամ ավելի մեծ թիվ է նշում:

«Այն, որ վաղ թե ուշ Ազատության հրապարակը պետք է նման հանրահավաքների անցկացման վայր դառնա, միայն ժամանակի խնդիր է եղել: Իսկ ժամանակը փաստացիորեն եկել է երեկվա հանրահավաքին: Ինչու՞ ենք մենք հիմա զարմանում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Դավթյանը:
Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ Ազատության հրապարակը չի մտնում այն տարածքների թիվը, որտեղ արգելված է հանրահավաքների անցկացումը և ընդգծեց, որ այն «փակ է եղել 2008թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունից խուսափելու համար»:

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր 2008 թվականի նախագահական ընտրություններին, որոնցում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Սակայն ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները և նույն թվականի փետրվարից 20-ից նախաձեռնեց հանրահավաքների շարք, որոնք ավարտվեին մարտի 1-2-ի անկարգություններով: Այդ ժամանակից ՀԱԿ-ը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում մայրաքաղաքում և մարզերում:

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքական դաշտում ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից բազմաթիվ ողջամիտ քաղաքական գործիչներ կան, ովքեր մեծ փորձ ունեն և հասկանում են իրավիճակը:
Ըստ Դավթյանի, ընդդիմության հաջորդ հանրահավաքը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, հավանաբար կանցկացվի կոռեկտության շրջանակներում, ինչը բոլորովին չի բացառում խոսքի ազատությունը:
ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին Ազատության հրապարակի «գրավումը» խորհրդանշական ակցիա է անվանել:
Հանրահավաքի մթնոլորտը գնահատելով՝ նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, ընդդիմության սպասելիքներն արդարացվել են: Արզումանյանն ավելացրեց, որ ցուցարարների հանդեպ Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքն, ընդհանուր առմամբ, բարյացակամ է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: