481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը հիմնավորված չէ. ՀՀԿ փոխնախագահ
14:17
17 Մարտի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը հիմնավորված չէ, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Ցավում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի նման քայլի համար... Անձամբ ինձ համար նման հացադուլ հայտարարելը հիմնավորված չէ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ի երեկոյից անորոշ ժամանակով հացադուլ է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Նրան այցելում են ինչպես կուսակիցներն ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Հովհաննիսյանը բացատրել է, որ ոչինչ չի պահանջում իր ակցիայով, «պահանջը պատկանում է ժողովրդին. այն կայանում է իշխանության ձևավորման իրավունքը, ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու մեջ»:

Խոսելով Հովհաննիսյանին այցելելու հնարավորության մասին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ կցանկանար զրուցել իր գործընկերոջ հետ, սակայն մտավախություն հայտնեց, որ ինչպես միշտ որոշ ուժեր «ազնիվ մղումը շահարկման և սենսացիայի միջոց» կդարձնեն։

«Ես չեմ գնա այդ քայլին»,- ասաց Սահակյանը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հովհաննիսյանը հացադուլ չի՞ հայտարարել, արդյոք, Ազատության հրապարակում՝ գրավելով այն, որտեղ արմատական ընդդիմությունը ցանկանում էր հանրահավաք անցկացնել, Սահակյանն ընդգծեց, որ Ազատության հրապարակն արդեն վաղուց հասարակությանն ու ժողովրդին է պատկանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։