478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հանձնարարել է մարզպետներին զսպել «տեղական իշխանիկներին»
13:26
17 Մարտի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է, որ նրանք պետք է լինեն մարզի բնակչության առաջնորդը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում և պետք է լինեն նաև տեղական իշխանիկներին զսպողը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաև ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք և մենք ժողովրդի սպասարկողներն ենք: Եվ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ` հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաև գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ», - նշել է Սարգսյանը:

Նա նաև ընդգծել է, որ մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մարզերում:

«Մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է», - նշել է նա:

ՀՀ նախագահը նշել է, որ անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով, օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողություններով, վերջապես կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններով: Բայց սոսկ բացատրություններ գտնել առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից:

«Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է: Մինչև հիմա մարդկությունն այլ ավելի արդյունավետ ճանապարհ չի գտել», - ասել է նա: Սարգսյանի խոսքերով՝ մարդկանց դժգոհությունը մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից, և սա պետք է լինի մարզպետների հիմնական աշխատանքը:

«Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետև հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար և, իհարկե, գյուղատնտեսության համար», - ասել է նախագահը: Նա հիշեցրել է, որ մարզերում հիմնական աշխատանքը կապված է հենց գյուղատնտեսության ոլորտի հետ, և արդեն բազմաթիվ ծրագրեր կան: Սարգսյանը անհրաժեշտ է համարում, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և օգտվեն այդ ծրագրերից:

Նա նաև ասել է, որ վերջերս ՀՀ ԿԲ նախագահի հետ խորհրդակցությունից հետո որոշում է ընդունվել կիրառել նոր գործիքներ՝ ցածր տոկոսով վարկեր, և այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի:
Նախագահը նաև ընդգծել է, որ այս տարի լրացուցիչ միջոցներ են հայթայթվել և հատկացվել մարզերին, որպեսզի կարողանան լուծել համայնքներում կուտակված խնդիրների մի մասը: «Եվ ակնկալվում է, որ այդ աշխատանքները կատարվելու են որակով ու ժամանակին, աշխատանք կատարողներն էլ պետք է հաշվետու լինեն ինչպես միջոցների արդյունավետ օգտագործման, այնպես էլ ծրագրերը որակով իրականացնելու համար: Եթե տեսնենք, որ այս անգամ էլ այդ ծրագիրը արդյունավետ կլինի, ինչպես եղավ 2007թ., ապա վստահեցնում եմ, որ այդպիսի մի ծրագիր էլ կնախատեսենք այս տարվա վերջին, և այդ ծրագիրն իր չափերով կլինի ամենախոշորը: Մեր բյուջեի սուղ միջոցներից հայթայթել գումարներ և այդ գումարները ծախսել ոչ արդյունավետ որևէ մեկին թույլատրելի չէ», - ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ: Հայաստանի ներկայի ու ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:

«Աշխատում ենք հանգիստ, բայց առանց դանդաղելու: Աշխատում ենք անաղմուկ, բայց ուժերի լարումով: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս կրկնել, որ ձախողված ծրագրերի համար արդարացումներ չեն ընդունվելու: Պատճառները մարդկանց հետաքրքիր չեն, մարդկանց հետաքրքիր են արդյունքները: Ինձ համար` առավել ևս: Մենք, իհարկե, պարբերաբար հանդիպումներ ունենալու ենք, բայց այսպիսի մի հավաք էլ պետք է ունենանք ուշ աշնանը և այն ժամանակ էլ կասենք, թե որտե՞ղ մեր ծրագրերն իրականացվեցին, որտե՞ղ հաջողություններ ունեցանք ու որտե՞ղ չիրականացվեցին և ու՞մ պատճառով», - ասել է նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։