487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական մտածելակերպի դրսևորում է. հայ փորձագետ
14:35
15 Մարտի 2011

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական մտածելակերպի դրսևորում է, կարծում է Հաշտեցման հայ-թուրքական հանձնաժողովի անդամ, դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:

«Ժխտման քաղաքականությունը սկսվել է դեռ Հայոց ցեղասպանությանը նախապատրաստվելու ժամանակ: Սա է վկայում է այն փաստը, որ ստորադասներին ուղղված թուրքական ղեկավարության բոլոր հեռագրերը, փաստաթղթերը, նամակները գաղտնի էին և ծածկագրված... Ժխտման այդ մթնոլորտն ապացուցում է, որ հանցագործը ցանկանում է թաքցնել հանցագործությունը և մեղադրել դրանում այլոց, օրինակ, պատերազմը, քրդերին, ռուսներին, Անտանտայի դաշնակիցներին, հենց հայերին։ Սա քրեական մտածելակերպի տիպիկ դրսևորում է»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ երեքշաբթի հանդես գալով «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային համաժողովում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Ինչպես հիշեցրեց փորձագետը, Թուրքիայի Հանրապետության Ազգային ասամբլեայի արդեն առաջին նիստում «Իթիհադ վե Թերաքի» (Միաբանություն և առաջընթաց) կուսակցության ներկայացուցիչները հաստատել են, որ առանց Արևելյան Անատոլիան հայերից «մաքրելու» անհնար կլիներ Թուրքական հանրապետության ստեղծումը։

Փորձագետը նկատեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական հասարակությունը  մշակել է «փրկիչների» երկու կարծրատիպ՝ փրկիչ սրով և փրկիչ ժամանակի մեքենայով։ Ինչպես նկատեց Հովհաննիսյանը, Քեմալ Աթաթուրքը թուրքական հասարակության համար սկզբից դարձավ սրով փրկիչ, իսկ այնուհետև փրկիչ ժամանակի մեքենայով, վերացնելով թուրքական կայսրությունից մնացած բոլոր հետքերն ու ժառանգությունը։ Ինչպես հիշեցրեց նա, Աթաթուրքը նույնիսկ հրամայեց պատժել Հայոց ցեղասպանության հիմնական մեղավորներին, որոնցից շատերը մահապատժի էին ենթարկվել։

Փորձագետների կարծիքով, ազատվելով օդիոզ ֆիգուրներից՝ Աթաթուրքը նոր պայմաններում՝ առանց Օսմանյան կայսրության, նրա ժառանգության, հին հիշողությունների և մեղքերի կյանքի սկիզբ դրեց։

Գիտաժողովի համակազմակերպիչներն են «Երկիր» միությունը, Կովկասի ինստիտուտը, Ֆրիդրիխ Բելլի հիմնադրամը: Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան «Ներման արշավ» նախաձեռնող խմբի անդամներ Չենգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից:
Միջոցառման մասնակիցները քննարկում են թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց  Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ և այլ թեմաներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։