487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը չեն կարող համոզված լինել իրենց անվտանգության հարցում, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը. փորձագետ
13:54
15 Մարտի 2011

Ոչ մի հայ չի կարող համոզված լինել սեփական անվտանգության հարցում, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, երեքշաբթի «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ հայտարարել է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:

«Տարածաշրջանում և աշխարհում ապրող ցանկացած հայ չի կարող համոզված լինել, որ Թուրքիան հրաժարվել է հայերի ոչնչացման, Ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությունից, քանի դեռ նա չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը», - ասել է միության ծրագրերի համակարգողը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո (2009 թ.-ի հոկտեմբեր) հայկական և թուրքական հասարակությունների համատեղ բնակվելու հարցը դարձել է առավել հրատապ, իսկ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունը՝ կատարած հանցագործության գիտակցման հիմնական միջոց:

Թաթոյանը համոզված է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված չէ, չափազանց կասկածելի է հանցագործություն կատարողի և զոհի միջև հարաբերությունների վերականգնումը:
Փորձագետը նշել է, որ հենց Ցեղասպանության փաստի ճանաչումն է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատման գլխավոր երաշխիքներից մեկը:

Թաթոյանի կարծիքով՝ հակառակ դեպքում, երբ Թուրքիայում ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգության մնացորդները, իսկ իշխանությունները ջանք չեն խնայում անկախ Հայաստանի և Արցախի կայացման և զարգացման ծրագրերին խոչընդոտելու համար, հարաբերություններ վերականգնելու փորձերը պարզապես չնչին են դառնում:

Փորձագետը համոզված է, որ երկրների միջև հարաբերությունների վերականգնման ուղու առաջին քայլը հասարակությունների միջև երկխոսությունն է, որին կհետևեն նաև այլ քայլեր:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայում զգալիորեն փոխվել է Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ վերաբերմունքը:

«Ես առաջին անգամ Թուրքիա եմ այցելել 90-ականների կեսերին: Մոտ մեկ տարի առաջ Ստամբուլի համալսարանում դասախոսություններ կարդացի Հայոց ցեղասպանության մասին, ուսանողները հարցեր էին տալիս, վիճում էին, համաձայնվում և չէին համաձայնվում, օգտագործում էին «ցեղասպանություն» տերմինը: Ես չեմ պատկերացնում, որ դա հնարավոր կլիներ տասը տարի առաջ», - ասել է Իսկանդարյանը:
Փորձագետը նաև նշել է, որ փոխվել է նաև իրավիճակը Հայաստանում: Նրա կարծիքով՝ 50-60 տարի առաջ Երևանում նման գիտաժողովի անցկացումն անհնար կլիներ:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են «Երկիր» միությունը, Կովկասի ինստիտուտը, Ֆրիդրիխ Բելլի հիմնադրամը: Միջոցառման շրջանակներում ելույթ կունենան «Ներման արշավ» նախաձեռնող խմբի անդամներ Չենգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից:

Միջոցառման մասնակիցները քննարկում են թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց  Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ և այլ թեմաներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։