480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրն առաջին անգամ ելույթ է ունեցել Ֆրանսիայի Սենատի ցուցարարների կազմակերպած հանրահավաքին
10:51
14 Մարտի 2011

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը շաբաթ օրն իր կյանքում առաջին անգամ ելույթ է ունեցել հանրահավաքի ժամանակ՝ ֆրանսիացի սենատորներին հիշեցնելով հայերի նվիրվածության և թուրքերի անհուսալիության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Ֆրանսիայի սենատի դեմ քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի օգտին շաբաթ օրը Փարիզում հանրահավաք էր կազմակերպվել: Ֆրանսիայի ազգային ժողովը այդ օրինագիծն ընդունել է դեռ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, սակայն խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, արգելափակել է դրա ընդունումը:

Արդյունքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կարգավորող խորհուրդը (CCAF) շաբաթ օրը ֆրանսիական մի քանի քաղաքներում հանրահավաք է կազմակերպել: Փարիզում ցուցարարներին աջակցել են Օ-դե-Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիք Դևեջանը և փարիզյան Իսի-լե-Մուլինո արվարձանի քաղաքապետ Անդրե Սանտինին: Հանրահավաք են եկել տարբեր տարիքի մի քանի հարյուրավոր հայեր, իսկ ամենասպասված հյուրը, անկասկած, հայտնի շանսոնյեն է դարձել:
Ազնավուրը միանգամից զգուշացրել է, որ իր խոսքը կարճ է լինելու, և գրեթե չի խոսել ցեղասպանության մասին: Սակայն, չամաչելով իր դիվանագիտական արտոնություններից, հավաստիացրել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին, որ թուրքերին չի կարելի վստահել:
«Ես ուզում եմ, որ այս տիկնայք և պարոնայք հիշեն, որ ոչ մի թուրք զինվոր ֆրանսիական համազգեստ չի կրել և երբեք էլ չի կրի: Նրանք կարող են ցանկացած խոստում տալ և հաջորդ առավոտյան առաջինը դրանից հրաժարվել, ինչպես դա վերջին անգամ տեղի ունեցավ Ժնևում»,- նշել է Ազնավուրը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։