482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՔԿՕ կատարյալ չլինելը սպառնում է պետության իրավական անվտանգությանը. ՍԴ ղեկավար
13:27
10 Մարտի 2011

Հայաստանի Քրեակատարողական գործող օրենսգրքի կատարյալ չլինելն ուղղակիորեն սպառնում է պետության իրավական անվտանգությանը, հինգշաբթի ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ՔԿՕ բարեփոխումը ժամանակի հրամայական է դարձել։

«Վերջին 3,5 տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել մոտ 40 օրենք, որոնցից ավելի քան 20-ը վերաբերել են հենց Քրեակատարողական օրենսգրքին։ Սա բավականին տխրեցնող պատկեր է։ Նման բան անընդունելի է նույնիսկ հետխորհրդային պետություններում»,- ընդգծեց Հարությունյանը՝ հանդես գալով դատական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտարկման արդյունքներին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում։

Նա հայտնեց, որ նման իրավիճակն արդեն ուղղակիորեն սպառնում է իրավական անվտանգությանը։ «Նոր ՔԿՕ-ի ընդունումը համակարգի զգալի բարելավում կապահովի։ Սակայն եթե չլինեն պրակտիկ բարեփոխումներ, ապա բոլոր օրենսգրքերն ու քննարկումներն անիմաստ են։ Պետք են համակարգային բարեփոխումներ, ինստիտուցիոնալ լուծումներ, քաղաքական կամք»,- ավելացրեց ՍԴ նախագահը։

Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի Քրեակատարողական նոր օրենսգրքի մշակումը կավարտվի մինչև տարեվերջ։

«Օրենսգրքի նախագիծը կներկայացվի Հայաստանի կառավարությանն արդեն սեպտեմբերի վերջին։ Կառավարությունը գիտակցում է, որ մեր հասարակության առջև կանգնած խնդիրների մեծամասնությունը կապված է հենց դատական համակարգի հետ»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ նոր ՔԿՕ-ի ուժի մեջ մտնելուց հետո պետք չէ համակարգի անհապաղ արմատական փոփոխություններ ակնկալել, քանի որ դեռևս Օրենսգրքի կիրառման խնդիր կա, սակայն հետագայում բազմաթիվ խնդիրներ կվերացվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: