478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավարն առաջարկում է օրենսդրության բարեփոխման նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ քաղաքացիական հասարակությանը
11:13
10 Մարտի 2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը դեսպան Յանեշ Լենարչիչին է ներկայացրել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը: Անդրադարձ եղավ դատաիրավական բարեփոխումներին և մասնավորապես քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգին, որի քննարկումն, ի դեպ, ընդգրկված է կառավարության մարտի 10 նիստի օրակարգում:

«Ինչպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար դեսպանին տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հայեցակարգը մշակվել է հաշվի առնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ –ի առաջարկությունները, որոնք ներկայացվել էին Հայաստանում անցկացված դիտարկման արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Դատաիրավական ոլորտում խնդիրները բազմաշերտ են, սկսած օրենսդրությունից, մինչև դրանց գործնական կիրառումը»,- ասել է արդարադատության նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կան նշված խնդիրների լուծման հստակ ճանապարհներ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար դեսպան Յանեշ Լենարչիչն էլ առաջարկել է օրենսդրության բարեփոխման նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Նա նշել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացած ակտիվ կա, որը կարող է էական աջակցություն ցուցաբերել:

Դեսպանը նաև փորձագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: