484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ պատգամավորները սպասում են ընդդիմության մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ծառայողական հետաքննության արդյունքներին
16:03
04 Մարտի 2011

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել են, որ սպասում են ՀՀ կառավարության շենքի մոտ «Ժառանգություն» խմբակցության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ծառայողական հետաքննության արդյունքներին:

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հաստատում են, որ իրենք տուժել են Ոստիկանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով: ՀՀ կառավարության շենքի դիմաց նախօրեին փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ: Ոստիկանության հայտարարության համաձայն, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները փորձել են ոստիկանների հետ բախում սադրել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

«Ցավալի է, որ մեզ մոտ նման միջադեպեր են տեղի ունենում: Խորհրդարանականները վրդովված են և կարծում են, որ անկախ իրավիճակից պատգամավորների հանդեպ պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերեն: Դեռ չի կարելի գնահատել կատարվածը, քանի որ խոսնակը և վարչապետը փորձում են պարզել մանրամասները և ոստիկանների հանդեպ ծառայողական հետաքննություն սկսելու հրաման է տրված»,-ասաց իշխող  Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա, պատգամավորները մեղավորներ չեն փնտրում և պարզապես փորձում են ճշմարտությունը հաստատել, բացառել ապագայում նման միջադեպերի կրկնման հնարավորությունը: Միաժամանակ Սահակյանը նշեց, որ ՀՀ խորհրդարանում պատգամավորները բողոքող կողմի դիրքորոշումը ներկայացնելու և անմիջապես իշխանություններին դիմելու առավել շատ հնարավորություններ ունեն:

«Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նույնպես քննադատեց միջադեպը՝ նշելով, որ այն անընդունելի է ՕԵԿ-ի համար: Նա ևս խորհուրդ տվեց սպասել հետաքննության արդյունքներին:

Հետաքննության արդյունքներին է սպասում նաև ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով ամեն դեպքում քննադատեց Ոստիկանությանը, ըստ նրա, ոստիկանության որոշ ներկայացուցիչներ իրենց վրա են  վերցրել «քաղաքական հայտարարություն անելու և հասարակությանը ճիշտ վարք սովորեցնելու» պատասխանատվությունը:

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ փողոցային առևտրի դեմ պայքարը հարկավոր է Երևանին քաղաքի տեսքը պահպանելու համար, սակայն այն քաղաքացիների հաշվին պետք է չլինի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։