478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տեխնիկական պատճառներով չի ընդգրկվել «խռովարար պետությունների վարկանիշում». քաղաքագետ
15:10
03 Մարտի 2011

Հայաստանը միայն տեխնիկական պատճառներով չի ներառվել The Wall Street Journal-ի կազմած վարկանիշային ցուցակում, որտեղ ընդգրկված են այն երկրները, որոնք կարող են զանգվածային անկարգություններ հրահրել, ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ամերիկյան The Wall Street Journal հեղինակային պարբերականներից մեկի լրագրողները երկրների վարկանիշ են կազմել, որտեղ, ըստ նրանց, բարձր են ապստամբ տրամադրությունները: Փետրվարի 26-ին պարբերականի բլոգում տեղադրված վարկանիշը գլխավորում է Քենիան, որտեղ նման տրամադրությունների ցուցանիշը 100-ի է հավասարվում: Այս երկրին հաջորդում է Կամերունը, իսկ «առաջատարների» եռյակը եզրափակում է Պակիստանը: 
Պոտենցիալ անկայուն երկրների տասնյակում են նաև Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկոն, Հորդանանը: «Առաջատարների» տասնյակը եզրափակում է Ադրբեջանը, Վրաստանը գտնվում է 18-րդ տեղում, Իրանը՝ 27-րդ, իսկ Ռուսաստանը 40-րդ տեղում:

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը, վարկանիշի հեղինակները ցուցակում Հայաստանի բացակայությունը բացատրում են տեխնիկական պատճառներով և համապատասխան տեղեկատվության պակասով:

«Նրանք նաև ենթադրում են, որ Հայաստանում տիրող իրավիճակն այդքան ծայրահեղ չէ, ինչպես ասենք աֆրիկյան երկրներում կամ Մերձավոր Արևելքում, որպեսզի սոցիալական բողոքներ առաջանան»,- ավելացրեց նա:
Ինչպես կարծում է Հարությունյանը, եթե Հայաստանը ներառվեր վարկանիշում, ապա կտեղաբաշխվեր մոտավորապես 25-30-րդ տողերում, քանի որ հանրապետությունում հեղափոխական ռիսկերը առավել քիչ են, քան հարևան երկրներում:

Նա նաև մեկնաբանել է The Wall Street Journal- վարկանիշում Ադրբեջանի հեղափոխական ռիսկի բարձր մակարդակը: Որպես առանցքային պատճառներ՝ Հարությունյանը նշել է զարգացվածության ցածր ցուցանիշը, բարձր կոռուպցիան, ինչպես նաև բացասական մթնոլորտը՝ ուղղված Ալիևյան վարչակարգին: «Հարևան Ադրբեջանում մեծ է պայթյունավտանգ իրավիճակը»,- նշեց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի դեպքում նույնպես կարևոր է արտաքին գործոնը: «Այն, որ հեղինակավոր պարբերականը Ադրբեջանին ընդգրկել է իր վարկանիշի առաջին տասնյակում ըստ ըմբոստության, արդեն խոսում է այդ երկրում տեղի ունեցող որոշ շարժումներին արտաքին ուժերի հետաքրքրվածության մասին»,- ավելացրեց նա:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք չէ շատ լուրջ վերաբերվել նման վարկանիշներին:

«Առաջին հերթին, այն գործոններն ու չափորոշիչները, որոնք հաշվի են առել վարկանիշը կազմելիս, ընդգրկում են այս կամ այն երկրի սոցիալական և քաղաքական մի փոքր մասն ընդամենը: Այսպես, հաշվի չեն առնվել կրոնական գործոնը, ծայրահեղական և արմատական-կրոնական կազմակերպությունների առկայությունը, Համացանցի, սոցիալական ցանցերի ազդեցության գործոնը և շատ այլ բաներ»,- ասաց նա:

The Wall Street Journal բլոգի համաձայն, հեղափոխական ռիսկերի ցուցիչը կազմվում էր երեք չափորոշիչով՝ կոռուպցիա, մարդկային ներուժի զարգացում և սոցիալական չափորոշիչներ: Միևնույն ժամանակ բլոգում նշվում է, որ վարկանիշը կազմվել է առանց հաշվի առնելու մի շարք գործոններ, այդ պատճառով էլ պետք չէ դրան առանց թերահավատության վերաբերվել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։