485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ՀՀ ոստիկանապետի հրաժարականն է պահանջում
13:44
03 Մարտի 2011

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պետք է հրաժարական տա, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Վերջին օրերին ոստիկանության կողմից զայրացուցիչ քայլեր են իրականացվում ինչպես վարորդների, այնպես էլ այսօր հայ պատգամավորների հանդեպ, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետը պետք է հրաժարական տա»,- հինգշաբթի լրագրողներին է հայտարարել նա:

Հանրապետության հրապարակում, ՀՀ կառավարության շենքի մոտ քաշքշուկ է տեղի ունեցել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև:

Միջադեպը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում, որտեղ փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մասնակիցներից մեկը փորձել է կառավարության շենք մտնել, սակայն իրավապահ աշխատակիցները չեն թույլատրել, արդյունքում քաշքշուկ է սկսվել:

Սաֆարյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ իրենց միանալու և վարչապետի հետ հանդիպման ժամանակ  իրավիճակը պարզելու առաջարկով: Սակայն Թովմասյանը ձեռնպահ է մնացել հանդիպումից՝ նշելով, որ տեղյակ չէ իրավիճակից և չի կարող ինչ-որ բան մեկնաբանել:

Կառավարության շենք եկած Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ միջադեպի վայրում արձագանքման խումբ է աշխատում: Նա նշել է, որ անձամբ պատրաստ է պարզել իրավիճակը, եթե ընդդիմության ներկայացուցիչները պատգամավորի անունից համապատասխան հայտարարություն ուղղեն Օմբուդսմենին:

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին պահանջել է պատժել ոստիկաններին, ովքեր ուժ են գործադրել բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների հանդեպ:
«Ես զգուշացրեցի ոստիկաններին, որ մենք ոչ մի օրենք չենք խախտում, քանի որ իրավունք ունենք կառավարության շենքի առջև բողոքի խաղաղ ակցիաներ անցկացնել: Կառավարության շենքի դիմացի հրապարակը ռազմավարական նշանակության օբյեկտ չէ»,- հայտնել է նա:

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, Ոստիկանությունը խախտել է մարդկանց իրավունքը՝ ակցիայի բոլոր մասնակիցների, այդ թվում նաև պատգամավորների հանդեպ ֆիզիկական բռնության դիմելով:
Նա վրդովմունք է հայտնել, որ Ոստիկանության աշխատակիցները ձեռք են բարձրացրել նույնիսկ կանանց վրա՝ կառավարության շենքից Հանրապետության հրապարակ մղելով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: