484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ակնկալում է, որ Սոչիում Ադրբեջանի կողմից անհրաժեշտ իրատեսություն և քաղաքական կամք կցուցաբերվի. Նալբանդյան
12:31
03 Մարտի 2011

Երևանն ակնկալում է, որ մարտի 5-ին Սոչիում կայանալիք ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն անհրաժեշտ իրատեսություն և քաղաքական կամք կցուցաբերի, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում:

«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից և պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը և դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը և սադրանքներ կազմակերպում շփման գծում»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է նա, միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում:

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր՝ դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Ըստ Նալբանդյանի, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:

«Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասել է նա:

Միաժամանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձևավորված:

«Եվ զարմանալին այն է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրելով Հայաստանին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, այնինչ իրականում լրիվ հակառակն է: Միջազգային հանրությունը սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյոք նա ընդունում է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո, թե ոչ»,- հայտնել է Նալբանդյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: