484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը հայտարարեց, որ չի ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը
19:42
28 Փետրվարի 2011

ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը երկուշաբթի հայտարարեց, որ երկրի իշխող կոալիցիայի հասցեին ուղղված իր վերջին քննադատական հայտարարությունները պայմանավորված չեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումով:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել էին, որ Օսկանյանն իբր Քոչարյանի տեսակետն է ներկայացնում, ով ցանկանում է ակտիվացնել իր գործունեությունը՝ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք Քոչարյանի հետ շուրջ 10 տարի աշխատել ենք, բնականաբար այսօր էլ մենք շարունակում ենք մեր շփումը: Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, սակայն ոչ մի ընդհանուր գործ չունենք, և ես իմ սեփական դիրքորոշումներն եմ արտահայտում»,- երկուշաբթի ասաց Օսկանյանը:
Ըստ նախկին նախարարի, նման խոսակցությունները տարածում են այն մարդիկ, ովքեր իրենք երբեք չեն համարձակվել ազատ արտահայտել սեփական կարծիքը:

1998-2008թթ.-ին Վարդան Օսկանյանը զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնը:
The Civilitas Foundation հիմնադրամի հիմնական նպատակը հայկական պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարեկեցության ապահովմանն ուղղված ջանքերն են: Հիմնադրամի հիմնադիրը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։